16 հուլիս, 2019 18:29 Սիգի ապօրինի որսի փաստերով դատախազությունը գործ է հարուցել Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի ու 44,000 կիլոգրամ սիգի իրացման, արտահանման փաստերով գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ ԶԼՄ-երի հրապարակումների հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության գլխավոր վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել, որ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո:

16 հուլիս, 2019 18:16 Պետության զավթմանը պետք է քաղաքական գնահատական տալ․ Լևոն Բարսեղյան Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ գործող խորհրդարանը պետք է քաղաքական գնահատական տա նախորդ իշխանությունների՝ պետության զավթման քաղաքականությանը։ Բարսեղյանը բացառում է այն խոսակցությունների իրական լինելը, թե Սերժ Սարգսյանը հրաժարականից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ չի ենթարկվի արդարադատության կամ հետապնդման Մարտի 1-ի գործով։ Բարսեղյանը անդրադառնում է նաև Գյումրիի և ընդհանրապես երկրաշարժից հետո տնակների խնդրի վերջնական լուծմանը։
16 հուլիս, 2019 13:45 Կառավարությունը չի ցանկանում մինչև վերջ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել Ընդերքի մասին օրենքում, որը թույլ կտար ամբողջությամբ բացահայտել Հայաստանում մետաղական հանքերի սեփականատերերին։ Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում է, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց օրենքի նախագծերի փաթեթ, որը ապրիլին սկսեց քննարկվել խորհրդարանում։

16 հուլիս, 2019 12:14 Տնտեսական զարգացման նախարարությունը նախընտրում է «մեկ անձին» Հայաստանի կառավարությունում որոշ գերատեսչություններ շարունակում են նախընտրություն տալ մեկ անձից գնման ընթացակարգերին նաև այն դեպքերում, երբ հնարավոր է ծառայությունը ձեռք բերել մրցութային ընթացակարգով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հուլիսի 9-ին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հետ՝ Երևանում հայ-վրացական տնտեսական համաժողովին ծառայությունների ձեռքբերման համար, մինչդեռ նախարարությունը ժամանակ ուներ ծառայությունը ձեռք բերել մրցութային ընթացակարգով։ 16 հուլիս, 2019 11:25 Ինչպես ամերիկացիները կպատժեն Թուրքիային Ռուսական Ս-400 ռազմաօդային պաշտպանական համակարգերը օդային ճանապարհով բերվում են Թուրքիա: Թուրքիայում ռուսական համակարգերի ձեռքբերումը ներկայացվում է որպես Արևմուտքի դեմ Էրդողանի հաղթանակը:
ԱՄՆ-ը շուտով, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին:
Թուրքիան ծանր զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիայի սահման:

Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները. Al Jazeera English, Ruptly, VOA News, VICE, TRT World:
16 հուլիս, 2019 09:46 «Սանիթեքը» կներկայացնի «ստվերում մնացած բոլոր փաստերը» «Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հաղորդելով, որ մոտ օրերս կհրավիրի ասուլիս և կներկայացնի «բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով»։ Ընկերությունը նաև նշում է, որ երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: 15 հուլիս, 2019 18:01 Ընդդիմադիր խոսքը հեռուստաեթերով այսքան ազատորեն երբեք չի տարածվել․ Բորիս Նավասարդյան Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Երևանի մամուլի ակումբ (ԵՄԱ), Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ են մշակել։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից փորձել է պարզել, թե ինչու է այսօր կարևոր նոր օրենքի ընդունումը և որոնք են հիմնական փոփոխությունները։ Նավասարդյանը անդրադառնում է նաև լրատվամիջոցների խնդիրներին և իշխանությունների վերաբերմունքին՝ ընգծելով, որ Հայաստանի պատմության մեջ հեռուստաընկերությունները այնքան ազատ չեն եղել, ինչպես այսօր։ 15 հուլիս, 2019 17:35 Ինչո՞ւ է կանաչում կապուտակ Սևանը Արդեն երկրորդ տարին է՝ Սևանա լիճը կանաչում է։ Չնայած վերջին օրերին այն վերադառնում է իր բնական կապույտ գույնին, խնդիրները չեն վերանում։ Ո՞րն է լճի կանաչելու պատճառը, արդյոք այն կանգնա՞ծ է ճահճացման վտանգի առաջ, ի՞նչ են ասում մասնագետները։

14 հուլիս, 2019 20:17 Որքանո՞վ ենք գրկաբաց ներառական կրթությանը Հայաստանում հարցվածների միջինը 90%-ը նշել է, որ իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաշմանդամություն ունեցող երեխաներ չեն հաճախում: Հարցվածների 15%-ը նշել է, որ բացասաբար կվերաբերվեին, եթե իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաճախեին հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ներառական կրթության նկատմամբ բացասական այս ընկալումն ավելի շատ հանդիպում է Կոտայքի (24%), Շիրակի՝ (22%) և Գեղարքունիքի (20%) մարզերում։ Տվյալները Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության 2017թ. հետազոտությունից են:
14 հուլիս, 2019 16:17 Քո գրպանից․ խոշոր գնումներ՝ հրատապ մրցույթներով ՍիվիլՆեթը պարզել է, թե որ ընկերությունն է մշտապես հաղթում պետական խոշոր գնումներում:
13 հուլիս, 2019 13:11 Ժողովուրդը հիշում է հովհարային ժամանակները Ժողովուրդը խոսում է հանրապետության հոսանքազրկման, երկրորդ նախագահի կողմնակիցների ցույցի և թոշակների սպասվող բարձրացման մասին։

11 հուլիս, 2019 17:52 Երևանը խլել են երևանցիներից․ զրույց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է քաղաքի հիմնական խնդիրներին և բացատրում է, թե ինչու է քաղաքային տրանսպորտը այս վիճակում, ինչու չի հաջողվում ամբողջական աղբահանություն իրականացնել, ինչպես են հողատարածքները աճուրդի հանվել, ինչպես են մանկապարտեզները սեփականաշնորհվել։ Մարությանն ասում է, որ մեր երեխաների քաղաքը խարխլել, գողացել են նրանցից։ Գործող քաղաքապետը վճռական է՝ կանաչ տարածքները վերադարձվելու են, այդ տարածքների վրա այլևս շենքեր չեն կառուցվելու, եթե անգամ դրա համար նախկին իշխանությունների ժամանակ տրվել են փաստաթղթեր։