16 մայիս, 2020 13:46 Պետական պարտքը մեծացնելու, տնտեսության վիճակի մասին Մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հայաստանի պետական պարտքը մեծացնելու հնարավորության, ԱՄՀ-ից նոր պարտք ներգրավելու և ընդհանուր տնտեսական կանխատեսումների մասին։
16 մայիս, 2020 13:40 Վարչապետը դատական համակարգի բարեփոխումները համեմատեց խորոված անելու հետ Մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին։ «Արդյոք արագ բարեփոխումը լա՞վ բարեփոխում է»,- հարցադրում արեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ եղել են կարևոր բարեփոխումներ, որոնք հաջող չեն եղել արագ իրականացման պատճառով։ Նրա խոսքով՝ բարեփոխումները Հայաստանում պետք է ընթանան դանդաղ տեմպով։ Փաշինյանը դա համեմատեց խորոված անելու հետ՝ նշելով, որ որքան էլ մարդիկ սոված լինեն, պետք է խորովածը արագ չանել, չվառել՝ մեջը թողնելով հում։ 16 մայիս, 2020 13:34 Այժմ լավագույն ժամանակը չէ խոսելու ռուսական գազի գնի բարձրացման մասին. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսի ճգնաժամի սոցիալտնտեսական դժվարությունների շրջանը լավագույն ժամանակը չէ խոսելու ռուսական գազի գնի բարձրացման մասին Այդ մասին մայիսի 16ին Երևանում տեղի ունեցած հեռավար ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կքննարկվի
«Իսկ մեր քաղաքական խորհրդակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաներում փլուզման ու նավթի գների անկման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի թանկացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ Մանավանդ, հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները», ընդգծեց վարչապետը
Ինչ վերաբերում է ՀՀում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակին որոշ ընկերությունների հետ կապված կան հարուցված քրեական գո
15 May, 2020 21:08 In Light of Coronavirus Pandemic, Armenia’s Economy Expected to Contract for First Time in Over a Decade According to the European Bank for Reconstruction and Development (EBRD), countries in Eastern Europe and the South Caucasus are expected to be “severely impacted” by the crisis due to the “tightening [of] global financial markets, strong pressure on domestic foreign exchange markets, and reduced foreign demand for exports” from the region.

15 May, 2020 21:02 Mandatory Wearing of Face Masks Introduced in Armenia Armenia will introduce mandatory wearing of face masks from May 25. The trial of former parliament speaker Ara Babloyan has begun. Flights to Russia are set to resume, and Wizz Air is considering restarting flights in mid-June. India has delivered batches of hydroxychloroquine to Armenia.
15 մայիս, 2020 18:04 Հայաստանի տարածքային նախագծման թերութիւններու մասին կը խօսին Կարին Պօղոսեանն ու Մովսէս Տէր Գէորգեանը Ճարտարապետներ Կարին Պօղոսեան եւ Մովսէս Տէր Գէորգեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեցին Հայաստանի մէջ տարածքային նախագծման ոլորտի թերութիւններուն մասին։ Անոնք վերջերս այս հարցով բաց նամակով մը դիմած էին Հայաստանի վարչապետին։
15 մայիս, 2020 14:32 Ինչպես Հայաստանը խուսափեց ֆինանսական լուրջ ցնցումներից. զրույց ԿԲ դեպարտամենտի ղեկավարի հետ Կորոնավիրուսով պայմանավորված տոտալ սահմանափակումների ժամանակ Հայաստանը խուսափեց լուրջ ֆինանսական ցնցումներից, բանկային համակարգը բավական արագ արձագանքեց իրավիճակին՝ հաճախորդներին տրամադրելով «վարկային արձակուրդներ»: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավարի հետ զրուցում է ֆինանսական կայունության, բանկային գաղտնիքի ու կապիտալի արտահոսքի հարցերի մասին:
15 մայիս, 2020 11:52 Կորոնավիրուս․ առաքման ծառայություններն ու առցանց առևտուրը դժգոհ չեն նոր իրավիճակից Արտակարգ դրության օրերին առցանց առևտրուրը բոլորովին նոր կարևորություն ստացավ։ Առաքման ծառայությունները ստիպված էին համալրել թիմերը նոր աշխատակիցներով։ Հայաստանում այս ոլորտի խոշոր ընկերություններից Menu.am-ի և Buy.am-ի օրինակով ներկայացնում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել, և ինչպես են քաղաքացիները հարմարվել նոր իրավիճակին։
14 May, 2020 21:32 How Does Armenia Tackle COVID-19? An Inside Look On May 14, Armenia’s government prolonged the state of emergency for another month but has eased restrictions.

It has already been ten days since restrictions were loosened on certain businesses, including outdoor cafes and other shops.

However, this doesn’t mean that Armenians will go back to pre-COVID life.
CivilNet met with Armenia’s State of Emergency Commandant -and Deputy Prime Minister Tigran Avinyan and his team to better understand the current situation.

14 մայիս, 2020 17:34 Բերքաբեր. կրակոցների տակ ապրող մարդիկ Մայիսի 13-ին ադրբեջանական կողմը միջին տրամաչափի զենքով գնդակոծել է Տավուշի Բերքաբեր գյուղը: Մի քանի տուն վնասվել է: Նախօրեին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Գևորգ Հարոյանը այցելել էին գյուղ, զրուցել մարդկանց հետ: Բերքաբերը համանուն ջրամբարի մոտ է՝ Տավուշի մարզում՝ Գավազան/Գվազրին և Փայտասար/Օդունդաղ սարերի դիմաց: Գյուղի տներից մինչև ադրբեջանական դիրքեր մի քանի հարյուր մետր է: Բերքաբերի այգիներից ու վարելահողերից մոտ 900 հեկտարը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ աշխարհագրությունը նպաստավոր չի եղել այն պահելու համար: Բերքաբերը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ և Կըզըլ Հաջիլի գյուղերին: Հակամարտության պատճառով ջրամբարը ոռոգման նպատակով չի օգտագործվում 1991-ից ի վեր: Երբեմն մարդիկ՝ բերքաբերցիները այս կողմից, մազամցիները՝ մյուս ափից, կարողանում են ձկան որս անել, եթե դիրքապահները չեն կրակում:
14 մայիս, 2020 16:18 Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը, մարզասրահները, առևտրի կենտրոնները կսկսեն գործել. պարետ Մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը. Ազգային ժողովի մայիսի 14-ի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից:
14 մայիս, 2020 15:53 Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կհանգեցնի ներդրումների նվազման, կապիտալի արտահոսքի. Նաիրի Սարգսյան ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանն Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրուցում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի տնտեսական հետևանքների մասին։ Սարգսյանը մշում է, որ օրենքը կարող է հանգեցնել ներդրումների նվազման ու կապիտալի արտահոսքի: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է գտներ «թալանված գումարները» տնտեսություն ետ բերելու նվազ կոնֆլիկտային եղանակ։