29 ապրիլ, 2020 20:06 Արևիկ. հայ կաթոլիկ գյուղի մարդիկ, կյանքը, պատմությունը Հայաստանում կաթոլիկ հայերի կամ ինչպես երբեմն կենցաղում է ասվում՝ ֆրանկների թիվը մի քանի տասնյակ հազար է: Նրանք բնակվում են հիմնականում Շիրակի և Լոռու մարզերի մի քանի գյուղերում։ Այսօրվա Հայաստանի տարածքում հաստատվել են շուրջ 200 տարի առաջ՝ Արևմտյան Հայաստանից: Գյումրիի հարևանությամբ գտնվող Արևիկ գյուղը հիմնադրել են Էրզրումի Բասենի շրջանի Ճռասուն գյուղից եկած 12 ընտանիքներ, հիմնել նոր տներ, կաթոլիկ եկեղեցի: Այսօր Արևիկում բնակչության թիվը հասնում է 2 000-ի: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Հարոյանը և Նարեկ Հայրյանը մեկ օր անցկացրել են Արևիկում, խոսել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները, ծանոթացել կենցաղին:
29 ապրիլ, 2020 18:53 Արթուր Վանեցյանը հերքում է իր առնչությունը ԶՊՄԿ-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարությանը։ Գևորգյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունեցել է բաժնեմաս և Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո այն փոխանցել Վանեցյանին։

29 ապրիլ, 2020 13:57 Կորոնավիրուսը դաշտից հեռացրել է հայկական ֆուտբոլը. զրույց Արման Սահակյանի հետ Կորոնավիրուսի տարածման վտանգը ստիպել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին դադարեցնել ազգային առաջնությունները: Այդ երկրների մեջ է նաև Հայաստանը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Գյումրիի մարզադաշտում զրուցել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի հետ: Ի՞նչ պետք է անեն ակումբները, ի՞նչ պետք է անի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հնարավո՞ր է առաջիկա օրերին և շաբաթներին վերսկսել առաջնությունը, որքա՞ն վնասներ են կրում հայկական ակումբները:
28 April, 2020 21:59 Mahatma Gandhi “Comes” to Yerevan 30 US Senators have co-signed a letter urging the reinstating of demining assistance in Karabakh. A new statue of Mahatma Gandhi is planned for the Armenian capital. 59 more cases of COVID-19 have been confirmed.
28 ապրիլ, 2020 18:37 Ով առաջարկում է լավագույն պայմանը, ինքն էլ հաղթում է․ Հայկ Մարությանը՝ տենդերների մասին Ապրիլի 28-ին Երևանի քաղաքապետի և թաղապետերի հետ ավագանու անդամների հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը խնդրեց քաղաքապետ Հայկ Մարությանին հերքել կամ հաստատել տարածված լուրերը, թե գործարար Սամվել Ալեքսանյանին խոստացվել է շահել 500 վերելակները տեղադրելու մրցույթը։ Հայկ Մարությանը պատասխանեց, որ ոչ մի տենդերի հետ կապված երբևիցե տեղեկություն չունի։ «Դնում են տենդերները, գալիս են մասնակիցներ, մասնակցում են պարզ, բաց, թափանցիկ։ Ով առաջարկում է լավագույն պայմանը, ինքն էլ հաղթում է»,- ասաց նա։
28 ապրիլ, 2020 18:31 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5% ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 0,25 տոկոսային կետով տոկոսադրույքի նվազման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը: ԿԲ-ն արձանագրում է, որ 2020թ. մարտին արձանագրվել է 0,5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0,1%:

28 ապրիլ, 2020 18:01 Սաակաշվիլին՝ «կռվախնձոր» Վրաստանի և Ուկրաինայի միջև Համավարակով պայմանավորված սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացվում են
Մառնեուլիում բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի նախկին նախագահը նշանակվում է Ուրկաինայի փոխվարչապետ
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցույցը տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով
28 ապրիլ, 2020 17:37 Զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի զարգացումը համավարակից հետո. ապագան տեսանելի՞ է Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ավիացիայի, զբոսաշրջության, հյուրանոցային ճյուղերի կոլապսը աշխարհի բոլոր երկրների տնտեսություններում ամենատուժածն է եկամուտների կորստի և գործազրկության թվաքանակի ահռելի մեծ ծավալի առումով: Դրա արդյունքում այս ոլորտի վերականգնողական աշխատանքները կառավարությունների կողմից օժանդակության փաթեթեների են արժանանում առաջնահերթ կարգով: 28 April, 2020 16:59 Clouds Gather Over Armenia’s Mobile Operator UCOM As Government Moves to Reveal Alleged Corrupt Activities of Owners Spokeswoman of the Prime Minister of Armenia Mane Gevorgyan responded, stated that, “According to the Armenian government, Gagik Khachatryan and his sons have run a corrupt, mafia-like system in Armenia for many years, accumulating several hundred million dollars in illicit wealth. The Prime Minister's position is that the loot should be returned to the state.”


28 ապրիլ, 2020 15:54 ԱԱԾ-ն հաղորդում է 22,4 միլիոն դոլար կաշառքի դեպք բացահայտելու մասին Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության երկու պայմանագրեր:

28 ապրիլ, 2020 14:23 «Հարուստն աղքատին մանր է փրթում». Մարուքյանը՝ կառավարությանը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով կորոնավիրուսի սոցիալական հետևանքների վերացմանն ուղղված՝ կառավարության ծախսերին, հիշեց հայտնի ասացվածքը՝ «Հարուստն աղքատին մանր է փրթում»: Մարուքյանը մատնանշում է, թե որտեղից կառավարությունը կարող է գտնել 100 մլրդ դրամ գումար քաղաքացիներին բաժանելու համար:
28 ապրիլ, 2020 14:15 Գուրգեն Խաչատրյանը հայտարարել  է, որ իրենց վրա ճնշումներ կան օտարելու «Յուքոմը»  «Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում` ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- հայտարարել է Խաչատրյանը։