9 օգոստոս, 2019 19:25 Փոխհատուցման հարյուրավոր դիմումներ՝ էներգետիկ վթարի պատճառով Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար տեղի ունեցավ։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվեցին։ Արդյունքում տեղի ունեցան հոսանքի տատանումներ և հոսաքազրկումներ։ Բազմաթիվ քաղաքացիների էլեկտրական տեխնիկան այդ օրը վնասվեց կամ շարքից դուրս եկավ։ Շուրջ 900 քաղաքացի դիմում է ներկայացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություն՝ փոխհատուցում ստանալու համար։
9 օգոստոս, 2019 15:55 Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։
9 օգոստոս, 2019 11:36 5 միլիոն մարդ Հայաստանում Երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 4 միլիոն, շատերը դա համարեցին անլուրջ և անիրատեսական, ճիշտ այնպես, ինչպես 5 միլիոն թիվն է համարվում 2050-ի համար անլուրջ ու անիրատեսական, որն օրերս Արցախում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 9 օգոստոս, 2019 09:28 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք:

Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
8 August, 2019 17:15 Brewing a Tradition of Craft Beer in Armenia Dargett, the first craft brewery in Armenia, opened its doors in 2016. Hovhannes Durgaryan, co-founder of Dargett, talks to Civilnet’s Sareen Habeshian about how they changed the culture of drinking beer in Armenia. 8 օգոստոս, 2019 16:36 Կառավարությունը կաջակցի անպտղություն ունեցող զույգերին Կառավարությունն այսօր ընդունել է անպտղության հաղթահարմանն ուղղված որոշում, որով նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը՝ սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար՝ ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: 8 օգոստոս, 2019 10:15 Առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ․ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել զբոսաշրջության ոլորտի վիճակագրության մասին։

«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»:
7 օգոստոս, 2019 11:16 Համահայկական 7-րդ խաղերի բացում․ ֆոտոշարք Օգոստոսի 6-ին կայացել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողությունը։ Ողջույնի ելույթներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում:

Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։
7 օգոստոս, 2019 10:23 Անգլիական ֆուտբոլն է գալիս Հայաստան Օգոստոսի 8-ը, անկախ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպման արդյունքից, պատմական օր է լինելու ֆուտբոլային Հայաստանի համար։ Առաջին անգամ Հայաստան է գալիս աշխարհի ամենադիտարժան, ամենաթանկ և ամենաֆուտբոլային երկրի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերից «Վուլվերհեմթոն Ուանդերերսը», որը 2018-2019թթ․ առաջնությունում հաղթել է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալին», նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդին» ու աշխարհի մեկ այլ գրանդ ակումբի՝ «Չելսիին»։ 7 օգոստոս, 2019 09:38 Արցախում մեկնարկել են Համահայկական 7-րդ խաղերը Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, օգոստոսի 6-ին կայացել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը։

Բացման արարողության ժամանակ թատերական ներկայացմամբ պատմվել է հայոց պատմության մասին՝ հեթանոսությունից քրիստոնեություն, Հայկ նահապետից Տիգրան Մեծ, Արցախյան ազատամարտից մեր օրեր:
6 օգոստոս, 2019 19:30 Թավշյա հեղափոխությունը չի ազդել ՊԵԿ աշխատանքի վրա. զրույց գործարար Տիգրան Հովսեփյանի հետ «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է «Թավշյա հեղափոխությունից» հետո բիզնեսում փոփոխությունների, մոնոպոլիաների մասին, բիզնեսի և կառավարության գործունեության մասին։
6 օգոստոս, 2019 15:11 «Պոբեդան» չի թռչի Գյումրի վառելիքի թերլիցքավորման պատճառով «Ցավոք, Գյումրիում վառելիքի վերալիցքավորող ընկերությունը միշտ թերի է լիցքավորում կատարել։ «Պոբեդայի» ղեկավարությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու համար։ Բայցևայնպես վառելիքի թերլիցքավորումը շարունակվել է։ Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդան» կիրականացնի իր բոլոր չվերթները դեպի Գյումրի, որպեսզի չհիասթափեցի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնի համար տոմսերի վաճառքը այդ ուղևորափոխադրումով դադարեցված է»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ընկերությունում։