25 հուլիս, 2019 12:22 Հայրենադարձություն՝ հայկական բյուրոկրատիայի միջանցքներով Չնայած Հայաստանում պաշտոնական հայտարություններով խրախուսվում է հայրենադարձությունը, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները բախվում են բյուրոկրատական խնդիրների։
Թուրքիայում բնակվող Սեւան Տէյիրմենճեանը վերջերս է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ անցնելով մի շարք դժվարությունների միջով։ Նույն խնդրին է բախվել նաև ԱՄՆ քաղաքացի Պատրիկ Ազատյանը, որը ծնվել է Իրանում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշում է, որ դժգոհություններն այդքան էլ տեղին չեն, և ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացքը բավական պարզեցված է։
24 հուլիս, 2019 20:01 Բարձր տեխնոլոգիաները՝ Հայաստանի պաշտպանության հիմքում․ զրույց նախարար Հակոբ Արշակյանի հետ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է պաշտպանական տեխնոլոգիաների ստեղծման առաջնահերթությանը։ Անհանգիստ տարածաշրջանն ու բարդ հարևանությունը Հայաստանին ստիպում են երկրի պաշտպանության հիմքում դնել ոչ միայն մարդուն, այլ պաշտպանական տեխնոլագիաները և ռազմարդյունաբերությունը։ Այդ պատճառով է նաև, որ ռազմարդյունաբերությունը դրվել է նորաստեղծ նախարարության համակարգում։ Հակոբ Արշակյանը կարծում է, որ 2030 թվականին հայթեք ոլորտը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը այսօրվա 5-6 տոկոսի փոխարեն։ 23 հուլիս, 2019 18:12 Algae Bloom Threatens Armenia’s Largest Lake For two consecutive years, Lake Sevan, the largest alpine freshwater lake in the South Caucasus, has been blooming with green algae. Despite the fact that in recent days the water has been returning to its natural blue color, scientists remain wary. What is the reason behind the lake's algae bloom? Is it facing the danger of turning into a swamp? What do the experts say?
23 հուլիս, 2019 16:47 Հայաստանը չի գնա գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում է, մյուսով՝ կրակում․ ԱԳՆ խոսնակ Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Օրբելի» կենտրոնի կազմակերպած քննարկմանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նա ասաց, որ Հայաստանը չի գնա գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում է, մյուսով՝ կրակում։ 23 հուլիս, 2019 16:32 Ինչ է կատարվում առաջնագծում․ Արծրուն Հովհաննիսյան Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Օրբելի» կենտրոնի կազմակերպած քննարկմանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական առաջնագծում վերջին մեկ-մեկուկես տարում։ 22 հուլիս, 2019 20:19 Դավութօղլուն ձեռնոց է նետում Էրդողանին կամ նախկին գործընկերներն ընդդեմ առաջնորդի «Քեզ վարչապետի պես պահի՛ր, սակայն իրականում վարչապետ մի՛ եղիր, ձևացրո՛ւ, թե վարչապետ ես»․ ըստ Դավութօղլուի՝ իրեն այդպես է ասել Էրդողանը։
«Մենք տեսնում ենք մի Թրամփի, որը չի ցանկանում կորցնել Թուրքիան», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան սպառնում է մտնել Սիրիա ու Եփրատից արևելք ռազմական գործողություններ ծավալել, որպեսզի տարածքը մաքրի «ահաբեկիչներից»՝ քրդերից։

Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են հետևյալ յութուբյան հղումները Türkiye Gazetesi, Digitalite, euronews (Türkçe), TGRT Haber TV, CBC News: The National, Vox։
22 հուլիս, 2019 18:24 Ղարաբաղի չլուծված հարցը Հայաստանի գլխավոր խնդիրն է․ Արման Գրիգորյան Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի (Lehigh University) դասախոս Արման Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է հետհեղափոխական Հայաստանի և Ղարաբաղի խնդրի կարգավորման բարդությունների ու կարևորության մասին։
22 հուլիս, 2019 18:20 Անտառներ և թվեր 2016-ի տվյալներով՝ անտառը կազմում է Հայաստանի տարածքի 11,7%-ը։
20 հուլիս, 2019 16:09 Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարեվերջ Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ այս տարվա վերջ։ Այս մասին Սիվիլնեթի թղթակցին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային ֆորումին։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։ Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։
20 հուլիս, 2019 15:44 Ժողովուրդը համբերատար սպասում է Ժողովուրդը խոսում է Իջանում տեղի ունեցած միջադեպի, Սևանի կանաչելու, Ամուլսարի ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
20 July, 2019 10:29 EU punishes Turkey for illegal exploration drilling off the coast of Cyprus: Petrostrategies Tensions are rising between the European Union and Turkey over exploration drilling carried out by the latter in Cypriot territorial waters. On July 15, EU foreign ministers adopted a package of punitive measures to increase pressure on Ankara. The most striking announcement concerns the European funds destined for Turkey during the year 2020, which are to be cut by €146 million (out of a total of €400 million expected that year). These sums are intended to prepare the country’s possible accession to the European Union. Another financial threat involves the European Investment Bank (EIB), which has been asked to tighten up its conditions for granting aid to Ankara. On the political front, the EU28 have decided to downgrade the level of political dialogue with Turkey. 19 հուլիս, 2019 17:51 Իջևանյան դեպքերի հետքերով․ ուղղորդվա՞ծ էր արդյոք ցույցը Հուլիսի 17-ին Իջևանում անտառափայտի գործով զբաղվողների բողոքի ցույցը ավարտվեց ընդհարումներով ոստիկանության հետ։ Հուլիսի 18-ին 8 ոստիկան հիվանդանոցում էր, 13 ցուցարար՝ ձերբակալված։ ՍիվիլՆեթը եղել է Իջևանում, թեմայի շուրջ զրուցել է նաև Դիլիջանում գործող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամի հետ։