9 հուլիս, 2019 18:35 Ի՞նչ են մտածում թուրքերը ամերիկացիների, ռուսների, հայերի ու ադրբեջանցիների մասին Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է համարում։ Թուրքիայի քաղաքացիների 75 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ֊ը անվստահելի, գաղութատեր ու թշնամի երկիր է։

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ յութուբյան ալիքներից. Bold Medya, Türkiye Gazetesi, CBC News, BBC News, Defense Updates, OP Info, TGRT Haber TV
9 հուլիս, 2019 15:39 Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն Հայաստանի բնակչության 33%-ը կարծում է, որ երկրի տնտեսությունը վերջին 6 ամիսների ընթացքում առաջընթաց է արձանագրել, 20%-ը նշել է, որ տնտեսությունը հետընթաց է արձանագրել, իսկ 45%-ը կարծում է՝ տնտեսության մեջ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ Ամենամեծ առաջընթացը մարդիկ նշել են խոսքի ազատության ոլորտում՝ 74%։ 9 հուլիս, 2019 12:25 Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի փորձաքննության եզրակացության հրապարակումը․ հարց Էրիկ Գրիգորյանին Ինչո՞ւ է այդքան երկար թարգմանվում Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության եզրակացությունը, և ինչո՞ւ է ուշանում եզրակացության հրապարակումը. ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նման հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ 9 հուլիս, 2019 11:23 Մինչև կանաչելը մենք պարզաբանումներ տվել ենք․ Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճի մասին Հուլիսի 9-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ պարզաբանեց Սևանա լճում ձկնատեսակների և կենդանիների անկման մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ մինչև լճի կանաչելը իրենք պարզաբանումներ տվել են, որ ջերմաստիճանի, կեղտաջրերի հոսքի և ծավալների հետ կապված՝ կարող է կրկնվել այն, ինչ եղավ 2018-ին։ 8 հուլիս, 2019 21:48 Հայաստանի վտանգավոր ճանապարհները Հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, մահվան ելքով վթարը երթևեկության խնդիրների և ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ քննարկումներ խթանեց։ Վիճակագրության համաձայն՝ ճանապարհները տարեցտարի ավելի վտանգավոր են դառնում։ Ի՞նչ են ասում թվերը։
7 հուլիս, 2019 10:59 Ինչպես են պաշտոնյաները սեփականաշնորհել ԱՕԿՍ-ի շենքը  ԱՕԿՍ-ի շենքի ավելի քան 700 քառակուսի մետրը պատկանում է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը հիմնվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» կողմից, որի ղեկավարները Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն են։ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետերը օֆշորային Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ընկերությունն է։ Այս ընկերությունը ևս հիմնվել ու պատկանում է Արմեն Սմբատյանին և Հասմիկ Պողոսյանին։ 5 հուլիս, 2019 12:55 Սահմանադրության ճանապարհը. 1995-ից մեր օրեր Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ Սահմանադրություն ընդունեց 1995-ին։ Դրանից հետո Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է։
4 հուլիս, 2019 17:57 Հակակոռուպցիոն հանձնաժողովի, ներկա ու նախկին իշխանության շուրջ. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է գործող և նախկին իշխանության հակակոռուպցիոն պայքարի մասին։ Իոաննիսյանը շեշտում է, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ Քրեական օրենսգրքում հատուկ սխալ հղում է տրվել, որ պաշտոնյաները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Նա նաև անդրադառնում է Հատուկ քննչական ծառայության լուծարման ու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման գաղափարին։
3 հուլիս, 2019 19:54 Ի՞նչ ակնկալել փոփոխվող եկամտային հարկից. զրույց Ահարոն Չիլինգարյանի հետ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական և խորհրդատվական միջազգային ընկերության գործընկեր Ահարոն Չիլինգարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է եկամտային հարկի փոփոխության մասին։ Եկամտահարկի միասնական՝ 23% դրույքաչափը ուժի մեջ կլինի 2020-ից։ Տարեցտարի նվազելով` այն կդառնա 20%: Ազգային ժողովը նախորդ ամիս ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով որոշվեց նաև անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի։ Ներկայում գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույ­քա­չա­փեր։ 2 հուլիս, 2019 18:16 Լիբերալիզմի ավա՞րտ․ Պուտինի հայտարարությունը՝ քաղաքագետների անկյունից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ լիբերալիզմը իրեն սպառել է։ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որում տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ վերլուծում են Պուտինի միտքը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
1 հուլիս, 2019 20:27 Դավութօղլուն վերադառնո՞ւմ է «Այսօր լռելու ժամանակը չէ»,- հայտարարում է նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ու ձեռնոց նետում նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Էրդողանը պատմում է Թրամփի հետ իր հանդիպման մասին։ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվում է. պատճառներն անհայտ են։ 2015-2019 թվականների ընթացքում Թուրքիայի 11 նահանգում ու 51 գավառում բնակիչներին 369 անգամ արգելվել է փողոց դուրս գալ։ 1 հուլիս, 2019 11:49 Czech Republic’s Demonstration Revives 1989’s Velvet Revolution Monika Durajová is a journalist from the Czech Republic and is currently working as an intern here in Yerevan at CivilNet’s office. The Czech Republic has been facing massive demonstrations on June 23 and is described by organizers as “the biggest protest since the fall of communism”.

CivilNet’s Ani Paitjan talks with Monika Durajová about the context that led to this massive demonstration.