14 հուլիս, 2019 16:17 Քո գրպանից․ խոշոր գնումներ՝ հրատապ մրցույթներով ՍիվիլՆեթը պարզել է, թե որ ընկերությունն է մշտապես հաղթում պետական խոշոր գնումներում:
13 հուլիս, 2019 13:11 Ժողովուրդը հիշում է հովհարային ժամանակները Ժողովուրդը խոսում է հանրապետության հոսանքազրկման, երկրորդ նախագահի կողմնակիցների ցույցի և թոշակների սպասվող բարձրացման մասին։

11 հուլիս, 2019 17:52 Երևանը խլել են երևանցիներից․ զրույց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է քաղաքի հիմնական խնդիրներին և բացատրում է, թե ինչու է քաղաքային տրանսպորտը այս վիճակում, ինչու չի հաջողվում ամբողջական աղբահանություն իրականացնել, ինչպես են հողատարածքները աճուրդի հանվել, ինչպես են մանկապարտեզները սեփականաշնորհվել։ Մարությանն ասում է, որ մեր երեխաների քաղաքը խարխլել, գողացել են նրանցից։ Գործող քաղաքապետը վճռական է՝ կանաչ տարածքները վերադարձվելու են, այդ տարածքների վրա այլևս շենքեր չեն կառուցվելու, եթե անգամ դրա համար նախկին իշխանությունների ժամանակ տրվել են փաստաթղթեր։ 11 հուլիս, 2019 12:15 Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ Կառավարության հուլիսի 11-ի նիստի մեկնարկին անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք խոշոր վթարների։
«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի անվտանգության և առողջության մասին է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ 2019-ի առաջին 6 ամիսներին 25 662-ով ավելի մեքենա է ներկրվել Հայաստան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Յուրաքանչյուր դեպքով ոստիկանությունը ուսումնասիրություններ է իրականացնում, անում ենք ամեն ինչ»,- հավելեց Օսիպյանը։
11 հուլիս, 2019 12:08 ԱԱԾ-ն կհետաքննի մասշտաբային հոսանքազրկման պատճառները Հուլիսի 11-ի կառավարության նիստի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նախօրեի մասշտաբային հոսանքազրկմանը հանրապետության տարածքում։ «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված՝ համակարգի խափանումների պատճառները պարզելու համար»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ չնայած նախնական տվյալները կան՝ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի՝ հասկանալու, թե արդյոք միտում եղել է, թե ոչ։ 11 հուլիս, 2019 09:46 Կառավարության արտահերթ նիստն անցկացվել է դռնփակ Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից։

Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
10 հուլիս, 2019 17:21 «Հին օրերի երգը» Մաչանենց տանը․ ապրեցնելով տարեցներին Հունիսի 18-ին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի և «Մաչանենց տուրիզմ արտ» սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի բացումը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք: Ծրագրի նպատակն է նպաստել 63 տարեկան և բարձր անձանց սոցիալականացմանը՝ նրանց տալով աշխատելու և իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն։
10 հուլիս, 2019 16:33 Հնարավոր է՝ վթարը իրանական կողմում է եղել․ փոխնախարարը մեկնաբանեց հոսանքազրկումը Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում մասշտաբային հոսանքազրկումը։
Նա ասաց, որ 13։46-ին ամբողջ համակարգում հաճախականության տատանումներ են եղել, որոնց հետևանքով անջատվել է սկզբից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա՝ Երևանի ՋԷԿ-ը, հետո՝ ավելի փոքր կայանները։
9 հուլիս, 2019 18:35 Ի՞նչ են մտածում թուրքերը ամերիկացիների, ռուսների, հայերի ու ադրբեջանցիների մասին Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է համարում։ Թուրքիայի քաղաքացիների 75 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ֊ը անվստահելի, գաղութատեր ու թշնամի երկիր է։

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ յութուբյան ալիքներից. Bold Medya, Türkiye Gazetesi, CBC News, BBC News, Defense Updates, OP Info, TGRT Haber TV
9 հուլիս, 2019 15:39 Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն Հայաստանի բնակչության 33%-ը կարծում է, որ երկրի տնտեսությունը վերջին 6 ամիսների ընթացքում առաջընթաց է արձանագրել, 20%-ը նշել է, որ տնտեսությունը հետընթաց է արձանագրել, իսկ 45%-ը կարծում է՝ տնտեսության մեջ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ Ամենամեծ առաջընթացը մարդիկ նշել են խոսքի ազատության ոլորտում՝ 74%։ 9 հուլիս, 2019 12:25 Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի փորձաքննության եզրակացության հրապարակումը․ հարց Էրիկ Գրիգորյանին Ինչո՞ւ է այդքան երկար թարգմանվում Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության եզրակացությունը, և ինչո՞ւ է ուշանում եզրակացության հրապարակումը. ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նման հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ 9 հուլիս, 2019 11:23 Մինչև կանաչելը մենք պարզաբանումներ տվել ենք․ Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճի մասին Հուլիսի 9-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ պարզաբանեց Սևանա լճում ձկնատեսակների և կենդանիների անկման մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ մինչև լճի կանաչելը իրենք պարզաբանումներ տվել են, որ ջերմաստիճանի, կեղտաջրերի հոսքի և ծավալների հետ կապված՝ կարող է կրկնվել այն, ինչ եղավ 2018-ին։