23 ապրիլ, 2020 12:29 Առողջապահության ոլորտը մի թեթև շնչում է, և պետք չէ փակել այդ շունչը. Թորոսյանը հակադարձեց Ջանջուղազյանին Պետությունը ամբողջությամբ իր վրա է վերցնում բոլոր տեսակի ծառայությունների կազմակերպումը, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է. կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Հակադարձելով Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ «արդյունքը երևում է, և առողջապահության ոլորտը, մշտապես լինելով թերֆինանսավորված, մի թեթև շնչում է հիմա․ պետք չէ փակել այդ շունչը»:
23 ապրիլ, 2020 12:02 էլեկտրոնային կառավարման գործիքներ, որ բարելավում են մեր կյանքը  Ինչպես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը, այնպես էլ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների մաս կազմող էլեկտրոնային կառավարման մի շարք այլ գործիքներ Հայաստանում ստեղծվել են Եվրոպական միության աջակցությամբ և միտված են բարելավելու հանրային ծառայությունների մատուցման գործընթացները։

22 ապրիլ, 2020 19:50 Ո՞րն է Լավրովի հայտարարության սենսացիան․ փուլայինի ու փաթեթայինի շուրջ Ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ տեսակապի միջոցով հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թ․ ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։ Լավրովին անմիջապես արձագանքել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշել է, որ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ Թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։
22 ապրիլ, 2020 18:22 Հայաստանի 203 քաղաքացիներ վերադառնում են Մոսկվայից. իրավիճակն օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Ավելի քան 200 հայաստանցիներ վերադառնում են հայրենիք: ՍիվիլՆեթը կապ է հաստատել «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող մոսկվաբնակ Մարիամ Հովսեփյանի հետ, որը ներկայացնում է տեղում տիրող իրավիճակը։
22 ապրիլ, 2020 17:27 Ծանր տասնամյակ՝ լրագրության համար․ RSF-ի մամուլի ազատության համաթիվ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2020-ին աշխարհում մամուլի ազատության համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է զբաղեցնել 61-րդ դիրքը: Զեկույցում նշվում է, որ այս տարվա համավարակն ավելի սրեց ազատ մամուլի առաջ ծառացած խոչընդոտները:
22 ապրիլ, 2020 16:34 Լավրովի հայտարարության հետքերով․ չկա ավելի հեշտ միջոց, քան իշխանություններին Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրելը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի քննարկումը Հայաստանում գրեթե միշտ հիշեցնում է ամերիկյան «Արջամկան օրը» (Groundhog day) հայտնի ֆիլմը: Ֆիլմի մեջ գլխավոր հերոսի համար ժամանակը կանգ է առնում և նա ստիպված է լինում երկարատև ժամանակահատված ամեն առավոտ արթնանալ և վերապրել նույն օրը` իր բոլոր կրկնվող մանրուքներով: Այդպիսի «Արջամկան օր» է տեղի ունենում նաև հայաստանյան լրատվական դաշտում և սոցիալական մեդիայի եզերքներում ամեն անգամ, երբ որևէ օտարերկյա դիվանագետ հնչեցնում է բանակցային ողջ գործընթացի ընթացքում լուծման բոլոր տարբերակների հիմք հանդիսացած կարգավորման բաղադրիչները: Հայկական հասարակությունը հերթական անգամ բացահայտում է, որ միջնորդ երկրների առաջարկները չեն համընկնում հարցի լուծման մեր պատկերացումների հետ և սկսում բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել օրվա իշխանություններին:

22 ապրիլ, 2020 15:17 Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի, եկեղեցու ու Սերժ Սարգսյանի «վերակենդանացման» մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային և սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, անդրադարձել եկեղեցու և իշխանությունների միջև հեռակա բանավեճին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական վերակենդանացման հնարավորությանը։
22 ապրիլ, 2020 14:27 Դրամաշնորհներ և վարկեր՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին Ցորենի մասով Հայաստանը 30 տոկոսով ինքնաբավ է, և այս տարի խնդիր չենք ունենա այն ներկրելու. ապրիլի 22-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալների ասուլիսի ընթացքում նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: 22 ապրիլ, 2020 14:10 Սահմանը, գյուղը, մարդիկ. Բարեկամավան Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղը երեք կողմից շրջափակված է Ադրբեջանով և երեք ադրբեջանական գյուղերով. այն ուղղակի հակառակորդի ափի մեջ է:

1991-1994 թթ. հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին և հաջորդած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» շրջանում ՀՀ որևէ գյուղ այնքան զոհեր ու վիրավորներ չի տվել, որքան Բարեկամավանը: Զոհեր եղել են և՛ զինվորականների, և՛ խաղաղ բնակչության շրջանում:
22 ապրիլ, 2020 13:53 Գևորգ Գորգիսյանը՝ աշխատողների տեղաշարժման դժվարությունների մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Ազգային ժողովի արտահերթ նիստին անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում աշխատող քաղաքացիների տեղաշարժման դժվարությանը։ «Իհարկե, կարևոր է համավարակի չտարածելը, կանխարգելումը, բայց հնարավոր է ավտոբուսների և մետրոյի պարագայում, պահպանելով սոցիալական հեռավորություն, իրականացնել քաղաքացիների տեղափոխում և հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ կարողանան գնալ աշխատանքի»,- նշեց նա։
22 ապրիլ, 2020 11:09 «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Հակոբ Արշակյանը։ 21 April, 2020 19:13 Quarantine in the City of Gyumri, How’s People’s Mood? All of Armenia is under lockdown due to the spread of Covid-19. The number of people infected passed one thousand. Civilnet’s team went to Gyumri, Armenia’s second largest city, to ask people of the city how their lives are going under quarantine.