10 սեպտեմբեր, 2020 10:13 Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարացում և զարգացում. հեղափոխության մերժումը կեղծ երկընտրանքներին Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի վերջին 25 տարվա հիմնական քաղաքական խոսույթներում առանցքային են եղել հարցադրումները, թե արդյոք հնարավոր է զարգանալ և բարեկեցություն կառուցել, կամ հեղափոխություն իրագործել և ժողովրդավար դառնալ, երբ Արցախի խնդիրը դեռևս լուծված չէ: Այս խոսույթներն առանցքային դեր են ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում` քաղաքական ուժերին ու գործիչներին հաճախ խոսույթների այս կամ այն բևեռներում դիրքավորելով։

9 սեպտեմբեր, 2020 16:34 Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են 28,2%-ով, իսկ ԱՄՆ-ից աճել են 22,1%-ով 2019- 2020թթ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ. հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15,3%-ով՝ կազմելով 893,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20,3%-ով՝ կազմելով 622,4 մլն ԱՄՆ դոլար։ Այպիսի տվյալներ է բերում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ անդրադառնալով 2019-2020թթ. հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին: 9 սեպտեմբեր, 2020 09:13 Փողոցային առևտրականները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն, որոշել է Երևանի ավագանին Որոշման համաձայն՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:

8 սեպտեմբեր, 2020 14:11 Ֆինանսական համակարգը կայուն է, բայց ռիսկեր կան. ԿԲ նախագահ  Հայաստանի ֆինանսական համակարգը բավական ճկուն է արձագանքել կորոնաճգնաժամին՝ տրամադրելով իր հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, շուրջ 1,3 տրիլիոն դրամի վարկային արձակուրդ: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը։ Նա նշեց, որ վարկային արձակուրդ տրամադրվել է շուրջ 550 000 ֆիզիկական և 17 000 իրավաբանական անձանց՝ մինչև երեք ամիս ժամկետով:

7 սեպտեմբեր, 2020 12:56 Առաջարկներ կառավարությանը՝ ինչպես կարգավորել բեռնափոխադրումների ոլորտը Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, հանդես է եկել մի շարք օրենսդրական փոփոխությունների և լրամշակումների առաջարկներով։ Հաշվի առնելով երկրում կատարվող լայնածավալ ճանապարհաշինական և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները, շատ կարևոր է այն պարզ և տրամաբանական մոտեցումը, որ դրանք պահել-պահպանելու համար պետք է հստակ քայլեր ձեռնարկել։ Այս տեսանկյունից կառավարության մի շարք օրենսդրական փոփոխություններն ու լրամշակումների առաջարկը տեղին են։ Առաջարկներն արդեն իսկ հասանելի են www.e-draft.am կայքում, աշնանային այս նստաշրջանին կմտնեն ԱԺ օրակարգ։
4 սեպտեմբեր, 2020 16:44 Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով արտգործնախարարությունից քայլեր ձեռնարկել և աշխատանքի նպատակով իրենց այցը ՌԴ կազմակերպել։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռուսաստանն օտարեկրացիների մուտքն արգելել է։ 4 սեպտեմբեր, 2020 12:15 Խաղողը բարիշեց մթերողների հետ Սեպտեմբերի 3-ին Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Ավշար և մի քանի այլ համայնքների խաղողագործները երկու կողմից փակել էին մարզ տանող ճանապարհը: Խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գներից և մթերման ծավալների կրճատումից։
3 սեպտեմբեր, 2020 14:30 Կառավարությունը վերանայում է եկամտահարկի վերադարձի ծրագիրը Տևական անկումից հետո ակտիվացած շինարարության ոլորտը կրկին կարող է բախվել լուրջ խնդիրների: Կառավարությունը մտածում է հիփոթեքային վարկի համար եկամտային հարկի հետվերադարձի գործիքի վերաիմաստավորման կամ փոփոխության մասին, ինչը մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում, քանի որ հենց այդ մեխանիզմի կիրառման շնորհիվ ոլորտը երկարատև լճացումից հետո սկսեց կրկին ակտիվանալ: 3 սեպտեմբեր, 2020 13:20 Պահուստային ֆոնդն ամբողջությամբ ծանրաբեռնված է․ Ատոմ Ջանջուղազյան Հանրակրթական հաստատությունների բացվելուն ընդառաջ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար ԿԳՄՍ նախարարությունը որպես աղբյուր դիտարկել է պահուստային ֆոնդը։ Կառավարության սեպտեմբերի 3-ին նիստին այս հանգամանքը հարուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դժգոհությունը։ 1 սեպտեմբեր, 2020 11:18 Ամուլսարի հարցով որոշումը բխեցնելու ենք բացառապես մեր պետական և հանրային շահից, դա աներկբա է․ Ռոմանոս Պետրոսյան Ես պաշտոնապես բացառում եմ որևէ տեսակի որոշում՝ կապված Ամուլսարի հետ և առհասարակ պետական կառավարման այս շրջափուլում, որը չի բխի մեր պետականության և ժողովրդի շահերից։ Փաշինյանի կառավարությունը, մեր քաղաքական թիմն այսօր իր ամենակրտսեր պաշտոնեական վիճակ ստանձնած ներկայացուցչով իր գործողության հիմքում դնում է բացառապես պետական շահն ու ժողովրդի, քաղաքացու շահը։ 1 սեպտեմբեր, 2020 10:21 Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ. Ռոմանոս Պետրոսյան Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։ 31 օգոստոս, 2020 16:48 Ապրուստ վաստակել, ոչ թե մի բան փոխել. ինչո՞ւ են հայերը զբաղվում բիզնեսով Հայաստանի բնակչության 28%-ը զբաղվում է որևէ բիզնեսով (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած), և այս ցուցանիշով Հայաստանը 6-րդն է 50-ից: Սակայն ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Հայաստանը նաև այն քիչ պետություններից է, որտեղ մարդկանց բիզնես հիմնելու ամենատարածված շարժառիթը «ապրուստ վաստակելն է, որովհետև աշխատանք չկա»․ այս մասին է վկայում գլոբալ ձեռներեցության հետազոտության շրջանակում պատրաստված Հայաստանի ազգային զեկույցում, որը կազմել է «Ամերիա» ՓԲԸ-ն: