24 փետրվար, 2019 14:04 Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով Մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը: 23 փետրվար, 2019 10:21 Էշէն Իջնելու Ժամանակը Ըսինք, ու կը կրկնենք՝ Օրհներգը պիտի չփոխուի։

Օրհներգը ասոր-անոր չափով կարուած Սահմանադրութիւն չէ, որ քանի մը տարին մէկ ընտրակեղծիքներով եւ այսօր հրեշտակի թեւեր հագած երբեմնի ձախաւեր իշխանաւորներու խարդաւանանքներով՝ ձեւուի-չափուի եւ որդեգրուի։
22 փետրվար, 2019 16:49 Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանում. խնդիրներ ու նոր կարգավորումներ Հայաստանի աշխատաշուկայում կա շուրջ 4 600 օտարերկրացի։ Գործատուները, երբ ցանկանում են օտարերկրացի աշխատողներ ընդունել, բախվում են իրավական խրթին կարգավորումների։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի կարգավորել դաշտը այնպես, որ դրանից չտուժի ներքին շուկան։ Սակայն խնդիրն առայժմ լուծված չէ։
22 փետրվար, 2019 15:03 Քո գրպանից գնացած ու քո գրպան եկած փողերը Թավշա հեղափոխությանը հաջորդեցին կոռուպցիոն մի շարք աղմկահարույց բացահայտումներ։ Իրավապահ մարմինները հաղորդում էին պետական բյուջե վերականգնված միլիարդավոր դրամների մասին։ ՍիվիլՆեթը պարզել է, թե որքան գումար է վերադարձվել պետական բյուջե։
21 փետրվար, 2019 18:18 Մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման․ Արծրուն Հովհաննիսյան «Մատակարարման համակարգը, որը գություն է ունեցել առ այսօր, միշտ թողել է լուսանցքներ ապօրինության համար։ Ուստի մենք որոշեցինք գնալ հեղափոխական մոտեցման, որով առաջնորդվում են աշխարհի առաջատար պետությունները։ Լավագույն ապակոռուպցիոն մոդելը, որ գոյություն ունի, սննդի մատակարարման պատվիրակումն է մասնավոր ընկերություններին։ Նույն բյուջեի ու ծախսի շրջանակներում մենք ստանալու ենք գրեթե իդեալական ու թափանցիկ համակարգ։ Սա միջազգային բոլոր փորձագետների գնահատականն է աութսորսինգի վերաբերյալ, սրանով բարելավվելու է նաև սննդի որակը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ դրանից ավելի լավ համակարգ հնարավոր չէր գտնել։

21 փետրվար, 2019 15:59 Բանակում սննդի մատակարարման նոր կարգ․ երկու ընկերություններից մեկը ոլորտից չէ «Նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով»․

21 փետրվար, 2019 14:54 Վեր կենալ և քայլելու համար քաղաքացիները եռանդ պետք է ունենան «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Սիվիլնեթի հետ զրույցում խոսում է հարկային նոր օրենսգրքի ու դրա թերությունների մասին։
21 փետրվար, 2019 14:40 Huawei-ի տեխնոլոգիան կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար Հայաստանը պատրաստվում է չինական Huawei-ի հետ պայմանագիր կնքել «Խելացի քաղաք» (Smart City) նախագիծ իրականացնելու համար։ Eurasianet-ում հոդվածագիր Գրիգոր Աթանեսյանը զգուշացնում է, որ Huawei-ի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել մարդկանց վերահսկելու համար։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում արգելվել է Huawei-ի՝ դեմքի ճանաչման փողոցային տեխնոլոգիաների կիրառումը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Չինական տեխնոլոգիական ոլորտի հսկա Huawei-ը, որը Արևմուտքում պատժամիջոցների է ենթարկվում, բանակցությունների մեջ է Հայաստանի կառաավրության հետ՝ իր հակասական «Խելացի քաղաք» հարթակի ներդրման ուղղությամբ։
20 փետրվար, 2019 10:50 Պատգամավորներն առաջարկում են հատուցել Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին Ազգային ժողովի կայքում շրջանառության մեջ է դրվել 2008-ի մարտի 1-ի տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը։ Փաստաթղթի հեղինակները ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են։

Այս նախագծով առաջարկվում է հատուցում տալ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատներին, այնպես էլ այն ցուցարարներին, որոնք միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքներ են ստացել 2008-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Հատուցման չափն ու պայմանները սահմանելու է կառավարությունը։
20 փետրվար, 2019 10:50 Հայ գյուտարարներ․ Ստեփան (Սթիվեն) Ստեփանյան Նրա գյուտը՝ բետոնախառնիչ բեռնատարի ստեղծումը, հեղափոխական էր շինարարության ոլորտում։
20 փետրվար, 2019 09:59 Կյանքից հեռացել է Լուիզ Սիմոն Մանուկյանը 85 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը։ Լուիզ Սիմոնը ազգային գործիչ, Հայաստանի ազգային հերոս և բարերար Ալեք Մանուկյանի դուստրն է։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989-ին, Լուիզ Սիմոն Մանուկյանը դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ և ղեկավարեց այն մինչև 2002-ը։ Նա առաջիններից էր, որ կազմակերպեց մեծաքանակ օգնություն երկրաշարժից հետո, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, և գործուն մասնակցություն ունեցավ անկախ Հայաստանի զարգացման գործին։
19 փետրվար, 2019 12:02 Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։