25 հունիս, 2020 14:07 Տնտեսական ճգնաժամի ընթացքում չի կարելի որևէ հարկ բարձրացնել. Նաիրի Սարգսյան Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը համոզված է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում անթույլատրելի է որևէ հարկատեսակ բարձրացնել, այդ թվում՝ գույքահարկ: Եթե կառավարությունն ու խորհրդարանում իշխանական «Իմ քայլի» պատգամավորները հավաստիացնում են, որ օրինագծով գույքահարկը ոչ թե բարձրացվում, այլ, ըստ էության, իջեցվում է, ապա ընդդիմադիրները սա համարում են սոցիալական արդարությունը խախտող նախագիծ: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը, բժշկական բառապաշարով ասած՝ անկայուն ծանր վիճակում է: 24 հունիս, 2020 22:19 Կառավարությունը գումար կհատկացնի հեռուստաընկերություններին Կառավարությունը ներկայացրել է նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի օգնություն 10 միլիոն դրամի չափով։

«Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմի 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն կստանան ռադիոընկերությունները։
24 հունիս, 2020 17:01 Ինչպես է բանկային համակարգը դիմակայում կորոնաճգնաժամին. զրույց Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի հետ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, Ֆինանսական գծով տնօրեն Գևորգ Թառումյանի հետ զրուցել է Covid-19-ի պայմաններում բանկային և ֆինանսական համակարգի մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Ամերիաբանկի ընդհանուր գործունեության վերաբերյալ։ Ըստ 2020 թ․ առաջին եռամսյակի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների՝ խոսվել է նաև բանկային համակարգում Ամերիաբանկի դիրքի մասին։
24 հունիս, 2020 12:04 Կբարձրանա՞ն արդյոք գազի, էլեկտրաէներգիայի սակագները. զրույց ՀԾԿՀ նախագահի հետ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ զրուցել է գազի սակագների բարձրացման, «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ու ջրի սակագների մասին: Բաղրամյանը նշում է, որ առաջիկա 10 տարիների համար քաղաքացիներին ու տնտեսվարողներին մատակարարվող գազի սակագնի հաշվարկման կանխատեսելի համակարգ են ներդրել:
24 հունիս, 2020 11:53 Ջարդվող կարծրատիպերը հայկական ՏՏ միջավայրում․ զրույց Եվա Հյուսյանի հետ «Շատ արագ մասնագետներ էինք պատրաստում, որոնք հետո մեր հայկական ՏՏ ընկերություններում աշխատանքի էին տեղավորվում: Երևի ամենաառաջինն էինք մեր տարածաշրջանում: Ստարտափային փորձն այդտեղ սկսվեց, երբ ուսանողական տարբեր խմբերի հետ ամեն բան պատրաստում էինք՝ սկսած բջջային հավելվածներից, վերջացրած ռոբոտներով: Մի քանի տարվա մեջ մենք իրենց հետ շատ ինտենսիվ աշխատեցինք բոլոր բնագավառներում: Ինովացիոն կենտրոնի այդ հիմնադիր թիմից շատերը հիմա SoloԼearn-ում են»: 24 հունիս, 2020 11:53 Հայաստանի հարուստ դատախազները Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնատար որոշ անձինք տպավորիչ ունեցվածք են տնօրինում՝ առանձնատներ, բնակարաններ, տարբեր ընկերություններում բաժնեմասեր և այլն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել 2019-ի գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ ՍիվիլՆեթն առանձնացրել է գլխավոր դատախազության հարուստ պաշտոնյաներին։
23 հունիս, 2020 18:00 Մայիսի տվյալները լավատեսություն են տալիս, որ մենք բավական արագ կունենանք տնտեսության որոշակի վերականգնում Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ Հայաստանում փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը վերկանգնվել է․ այս մասին հունիսի 23-ի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ առևտրի ծավալները նույնպես վերականգնվում են, և մենք պարտավոր ենք այս տեմպերը պահել։ Ուզում եմ պայմանավորվենք, որ լոքդաունի քաղաքականությանը վերադարձի անհրաժեշտություն չունենանք»,- նշեց վարչապետը։
22 հունիս, 2020 17:56 Կորոնավիրուսն ու ներքին զբոսաշրջությունը․ ովքեր են շահում, ովքեր՝ տուժում Կորանվիրուսի համաճարակի պատճառով մեծ կորուստներ կրած զբոսաշրջության ոլորտը վերականգնվելու ուղիներ է որոնում։ Լուծումներից մեկը շեշտը ներքին տուրիզմի վրա դնելն է։ Աշխարհում համավարակի իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ, հնարավոր է, դեռ երկար չկարողանան երկրից երկիր ճամփորդել։ Փոխարենը, այժմ նրանք կարող են բացահայտել սեփական երկիրը։ Երևույթի դրական և բացասական կողմերի մասին ՍիվիլՆեթը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ։
22 հունիս, 2020 15:57 «Արմենիա Վայն»-ը 10 տարի սպառողի կողքին է և հիշեցնում է ձեռքբերումների մասին «Արմենիա Վայն» ընկերությունը, արդեն 10 տարի կանգնած լինելով սպառողի կողքին, նրա հետ միասին ձևավորում է գինեխմության նոր իրականություն՝ զարգացնելով հայկական գինեգործության բազմադարյա մշակույթն ու ստեղծելով նոր արժեքներ:
22 June, 2020 10:49 Armenia Restricts Fishing in Lake Sevan, Though Many Environmental Concerns Still Remain Unaddressed Adopted amid mounting concerns over depleted fish stocks in Sevan, the new legislation aims to regulate fishing by banning the harvesting of all species of fish in the lake except the popular whitefish, mandating that all fishing activities take place at least 500 meters from the shoreline, setting the minimum weight of fish that may be harvested at 500 grams, prohibiting all commercial fishing activities from taking place outside of daylight hours, and outlawing all fishing activities entirely from October 1, 2020 to March 1, 2021. 18 հունիս, 2020 15:20 Ինչո՞ւ են Եսայան եղբայրները ցանկանում գնել «Բիլայնը»․ զրույց «Յուքոմի» նախկին տնօրենի հետ «Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանը, որ եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ տնօրինում է «Յուքոմի» 6 տոկոս բաժնեմասը, Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ հարցազրույցում խոսում է իրենց նոր հիմնադրած՝ «Թիմ» ՍՊԸ-ի մասին։ Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիան»։ Հայկ Եսայանը խոսում է նաև «Յուքոմից» դուրս գալու և խոշոր բաժնետերերի հետ իրենց առճակատման մասին։ 18 հունիս, 2020 12:15 Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ են սահմանվում․ կառավարությունը հաստատեց Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։