30 սեպտեմբեր, 2020 17:45 «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
Ըստ տարածած հաղորդագրության՝ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները
«Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին եւ օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության եւ հավաքական լինելու մեջ է Աստված պահապան Հայ ժողովրդին», ասված է հաղորդագրության մեջ։
24 սեպտեմբեր, 2020 16:20 Նոր Գեղի. խնձորաշատ գյուղը Խորհրդային վերջին տարիներին Նաիրիի շրջանի Նոր Գեղի համայնքում և դեպի Աշտարակ տանող հարյուրավոր հեկտար հողատարածքների վրա տնկվեցին խնձորի այգիներ: Ծառատունկը շարունակվեց նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին: Այսօր այդ այգիները հազարավոր տոննաներով բերք են տալիս, որը, Հայաստանից բացի, սպառվում է նաև Ռուսաստանում:
Կոտայքի մարզի մաս կազմող խոշորագույն գյուղը Նոր Գեղի է անվանվել 1962 թվականի փետրվարի 10-ին: Մինչև այդ շուրջ հինգ տարի գյուղը կրել է Բազմավան անունը, իսկ դրանից առաջ՝ Ճաթղռան, Ճատուղրան, Բալիջա:
Նոր Գեղին գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1 600 մետր բարձրության վրա, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակում, Երևանից 25 կիլոմետր հեռավորության վրա:
Այսօր գյուղի բնակչությունը 6 500-ի սահմաններում է:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
24 սեպտեմբեր, 2020 12:52 Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումն այժմ մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության կուրսից․ զեկույց  Ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը զեկույց է հրապարակել՝ «Դաշնակիցներ» վերնագրով, որում վերլուծում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների հարաբերությունները։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումն այժմ մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության հետագա քայլերից և կուրսից։

23 սեպտեմբեր, 2020 18:28 15 միլիոն զբոսաշրջիկ 2050-ին․ որքանո՞վ է իրատեսական Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21ին ներկայացրեց Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը։ Ի շարս տարբեր նպատակների՝ Փաշինյանը նշեց, որ  2050ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքը պետք է հասցնել 15 միլիոնի։
ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե որքանով է այդ նպատակը իրատեսական։
 
23 սեպտեմբեր, 2020 10:00 Վեդիի ջրամբարը. ոռոգման համակարգի հին ու նոր խնդիրները Վեդիի թանկարժեք ջրամբարի շինարարությունը գյուղատնտեսական նշանակության տեսակետից հարցեր է առաջացնում, սակայն կառավարությունը սկսել է շինարարական աշխատանքները՝ 75 մլն եվրոյով ավելացնելով երկրի պարտքային բեռը:

22 սեպտեմբեր, 2020 13:50 5 մլն բնակչություն, 1,5 մլն նոր աշխատատեղ և 20-ապատկված ՀՆԱ. ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որում ներկայացված են երկրի զարգացման հիմնական չորս արժեքային ուղղությունները, ազգային նպատակները և 16 մեգանպատակները: 20 սեպտեմբեր, 2020 13:55 Արցախում մինչև տասը նոր «Թումո-տուփեր» կտեղադրվեն Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Երևանում է։ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ և քննարկել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու հարցը․ այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։
19 September, 2020 20:51 Coronavirus Escalates Development of Domestic Tourism Initiatives in Armenia As in almost all parts of the world, Covid-19 has essentially halted Armenia’s tourism sector, and it's difficult to tell when things will improve. This summer, domestic tourism became the main source of income for restaurants, hotels and other tourist establishments.

CivilNet’s Ani Paitjan talks with the former Chairperson of the State Tourism about what the future might look like, and the lasting consequences of the situation, be it positive or negative.
18 սեպտեմբեր, 2020 15:39 Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։ 18 սեպտեմբեր, 2020 11:56 Հարավային Արցախ․ «Կատարո»-ի ծննդավայրում Սեպտեմբերը խաղողաքաղի ժամանակն է Արցախի Տող գյուղում։ Արցախյան հայտնի «Կատարո» գինու արտադրողները՝ Ավետիսյանների ընտանիքը, սկսել է զբաղվել գինեգործությամբ 2000-ականներին։ Սկզբնական շրջանում փոքր ծավալների էր արտադրությունը, սակայն ժամանակի ընթացքում ընտանիքը հասկացավ, որ գինեգործությունն Արցախում ավելի մեծ ներուժ ունի։ Տասը տարի առաջ Կատարոյի առաջին շշալցումն էր։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է այգի և ծանոթացել խաղողաքաղի ընթացքին։ «Կատարո» գինին հենց այստեղ է սկիզբ առնում։
16 September, 2020 21:52 Armenian Soldier Died From Wounds Due to Azerbaijani Fire The 12th Hrant Dink International Award was presented to Osman Kavala
An Armenian Serviceman Died from the wounds sustained by an Azerbaijani Gunshot.
Minister of Education Arayik Harutyunyan Is Not Going to Resign
16 սեպտեմբեր, 2020 15:03 Երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ եմ գնում, չեմ զբաղեցնի այս պաշտոնը. ԿԳՄՍ նախարար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել ԱԺ-ում։ Հարությունյանը ԱԺ ամբիոնից խոսում է այս նախաձեռնության և իր կատարած աշխատանքի մասին։