20 հունվար, 2020 16:00 Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա․ Արսեն Խառատյան Թբիլիսիի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը, որը կարճ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, կարծում է, որ Հայաստանի գործող և բոլոր նախկին իշխանությունների միջև երկխոսության խիստ կարիք կա։ Միևնույն ժամանակ, Խառատյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է իրավական հարթության մեջ և նախադեպը չունեցող հետխորհրդային տարածքում։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խառատյանը անդրադառնում է գործող իշխանությունների արված և չարված գործերին։ Մասնավորապես, նա նշում է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով Հայաստանը շատ է դանդաղում։
20 հունվար, 2020 14:00 Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամը: 20 հունվար, 2020 12:45 Մարիուս Յուզբաշյանից՝ Գեորգի Կուտոյան․ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մահ/սպանությունները Գեորգի Կուտոյանը Հայաստանում մահացած/սպանված անվտանգության ծառայությունների երկրորդ նախկին ղեկավարն է։ Քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, մենք զերծ կմնանք 38-ամյա Կուտոյանի մահվան՝ սպանության կամ ինքնասպանության մասին շրջանառվող վարկածներից և մեկնաբանություններից։

1993 թվականի հունիսի 21-ին Երևանի Կոմիտասի անվան այգում սպանվեց Խորհրդային Հայաստանի 10 տարիների (1978-1988թթ․) պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը։
20 հունվար, 2020 12:27 ԱԺ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած չորս նախագծերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային Ժողովի հունվարի 20ի նիստին դժգոհեց, քանի որ ԱԺն մերժեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած բոլոր չորս նախագծերը Նա հայտարարեց, որ նման գործելաոճով իշխանությունները թուլացնում են իրենց դիրքերը Նրան շատ կտրուկ հակադարձեցին կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ ծավալելով թեժ քննարկում
#ԱզգայինԺողով
20 հունվար, 2020 12:02 ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի՝ «բանակից խուսափածների» մասին նախագիծը Ազգային ժողովը հունվարի 20ի նիստին մերժեց և չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանակից խուսափած և արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագիծը ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և այլևս զինապարտ չհանդիսացող անձանց վերադառնալ Հայաստան՝ վճարելով տուգանք բանակում չծառայելու համար Այժմ այդ մարդկանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն Ըստ Գորգիսյանի՝ սա հնարավորություն է ստեղծում հայրենադարձվել Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ հնարավորություն է ստեղծում մարդկանց խուսափել բանակից 
#ԱզգայինԺողով
20 հունվար, 2020 11:33 Հակասում է ԵԱՏՄ կանոններին. ԱԺ-ն մերժեց ավտոներկրողների համար բարենպաստ օրենքի նախագիծը Ազգային ժողովը հունվարի 20ի նիստին մերժեց և օրակարգում չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նվազեցնել ավտոներկրողների համար սահմանված ավելացված արժեքի հարկը, որպեսզի մեղմվի ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը և հնարավորություն տրվի նրանց շարունակել իրենց բիզնեսը և պահպանել Հայաստանում ձևավորված ավտոմեքենաների երկրորդական շուկան Կառավարող «Իմ քայլը» խբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն արժանացել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, քանի որ հակասում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին 
#ԱզգայինԺողով
20 հունվար, 2020 10:23 Հունվարի 19-ին Ստամբուլում հիշել են Հրանտ Դինքին․ ֆոտոշարք Հունվարի 19-ին Ստամբուլում հիշել են Պոլսի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Նա սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին՝ իր խմբագրատան դիմաց։ 19 հունվար, 2020 14:56 Մեդվեդևը պատմել է, թե ինչու է հրաժարական տվել իր կառավարությունը «Առաջին և ամենակարևորը, ինչի մասին ես ասել եմ, երբ մենք նախագահի հետ հանդիպեցինք նրա՝ հունվարի 15-ի ուղերձից հետո, այն մասին էր, որ ուղերձում նշված են քաղաքական համակարգի արդիականացման այնպիսի մասշտաբային խնդիրներ, որոշ չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հավասարակշռության փոփոխության,- դա վերաբերում է թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական համակարգին,- որ այդ բոլոր որոշումները կայացնելու համար նախագահը պետք է բացարձակապես ազատ լինի դրանք քննարկելու և որոշելու առանց այս ու այն գործոն հաշվի առնելու, այդ թվում ՝ կառավարության գործոնը», - ասել է նա ։

19 հունվար, 2020 13:17 Հրանտ Դինք․ ազգային համաձայնության սպանություն 2007-ի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը՝ Պոլսի Ակօս թերթի խմբագրապետը։

Դինքի սպանությունից արդեն անցել է տասներեք տարի։

ՍիվիլՆեթը կրկին ներկայացնում է 2017-ին պատրաստած իր ֆիլմը, որը վերնագրված է «Հրանտ Դինք․ ազգային համաձայնության սպանություն»։ Նկարահանումները կատարվել են Պոլսում, ՍիվիլՆեթի Գոռ Երանյանը զրուցել փաստաբանների, լրագրողների և Դինքի ընկերների հետ՝ փորձելով հասկանալ սպանության պատճառները և հետևանքները Թուրքիայի համար։
19 հունվար, 2020 11:48 Դաշնակիցները դե ֆակտո ճանաչում են Հայաստանի անկախությունը. 19 հունվար, 1920 թվական 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի հունվարի 19-ին, եվրոպական դաշնակից պետությունները, այլ կերպ՝ Փարիզի Բարձրագույն խորհուրդը, դե ֆակտո ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 12-ին, դաշնակիցները ճանաչել էին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:

Մեկշաբաթյա հետաձգումը և առանձին ճանաչումը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը վիճելի խնդիրներ ուներ Օսմանյան կայսրության հետ, այն է՝ Արևմտյան Հայաստանի կամ այն օրվա բառապաշարով՝ Թուրքահայաստանի տարածքների պատկանելիության հարցը:
19 հունվար, 2020 10:38 Հակակառավարական ցույցեր Լիբանանում, ավելի քան 160 վիրավոր Բեյրութում նախօրեին տասնյակ մարդիկ են վիրավորվել հակակառավարական ցույցերի ժամանակ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բազմությունը ցրելու համար։ Ցուցարարները փորձում էին հասնել Նահատակների հրապարակին՝ Լիբանանի քաղաքական և ֆինանսական համակարգերում փոփոխությունների պահանջով ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի կենտրոնատեղիին: 18 հունվար, 2020 20:28 Որքանով և ինչպես կբարձրանա գազի սակագինը վերջնական սպառողների համար․ քննարկում  Որքանով և ինչպես կբարձրանա գազի սակագինը վերջնական սպառողների համար․ քննարկում 

18 հունվար, 2020 17:43 «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու,  ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ»  «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- Armtimes.com կայքի փոխանցմամբ՝ տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: