19 ապրիլ, 2019 22:57 Չենք կարող ասել՝ եկեք Սահմանադրությունը գցենք մի կողմ, գնանք հեղափոխական դատարաններով Օգտատերերից մի քանիսին հետաքրքրել էր, թե ինչու՞ է հեղափոխությունից հետո ազատության մեջ Սերժ Սարգսյանը։ Փաշինյանը պատասխանեց՝ եթե վերջինիս մեղադրանք առաջադրելու հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ դրա համար չի լինի։

19 ապրիլ, 2019 19:00 Ինչ են մտածում քաղաքացիները Քաղաքացու օրվա մասին Թավշյա հեղափոխության հաղթանակի առթիվ ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր։ Այս տարի տոնը նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառումների անցկացման համար պետական բյուջեից հատկացվում է 124 մլն դրամ։ ՍիվիլՆեթը քաղաքացիներին հարցրել է, թե ինչ են մտածում այս գաղափարի մասին։

19 ապրիլ, 2019 16:43 Դավիթ Սանասարյանի և Արթուր Վանեցյանի շուրջ․ զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվում է արշավ և քաղաքական հետապնդում, իսկ նրա դեմ ԱԱԾ առաջադրած մեղադրանքը թույլ է։ Խուրշուդյանը առաջադրում է վարկածներ, թե ինչու է թիրախում հայտնվել Սանասարյանը, իր իսկ խոսքերով՝ Թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ Սանասարյանը, նախքան «Իմ քայլը»-ին մաս կազմելը, երկար տարիներ եղել է Ժառանգության անդամ և պայքար մղել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների դեմ։ 19 April, 2019 15:44 PoliTalks with Varoujan Avedikian A conversation between PoliTalks host Eric Hacopian and business consultant and attorney Varoujan Avedikian about Armenia's business and regulatory system and the expansion of business opportunities for international businesses in the Armenian and EEU market.

Varoujan Avedikian is a Managing Partner at TK & Partners, a business consulting firm, and the former Head of the Legal Department of Armenia’s Central Bank. Avedikian studied public administration at Harvard University, financial and banking law at Boston University and the University of Leicester.
19 ապրիլ, 2019 15:42 Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում Մայիսի 29ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Ղազախստանում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում․ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
 
«Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք գտնվում են մշտական կապի մեջ։ Մայիսի 29ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվելու է Ղազախստանում», ասել է Մատվիենկոն։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 1ին նույն միջոցառումն անցկացվելու է Երևանում, և երկու երկրների առաջնորդները մեկ անգամ ևս հանդիպելու հնարավորություն կունենան։ 
Ապրիլի 30ին, ըստ Դաշնության խորհրդի նախագահի, աշխատանքային այցով Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցելու է ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
 
 
19 ապրիլ, 2019 14:59 Վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը․ խոսնակը՝ Սանասարյանի գործի մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը ժամանակավորապես դադարեցնելու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
«Վարչապետը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին ապահովել ՀՀ ազգային անվտագության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետի 2019 թվականի ապրիլի 18ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը», հայտնեց Կարապետյանը՝ միաժամանակ շեշտելով «Վարչապետը չի պատրաստվում և մտադրություն չունի պաշտոնանկ անելու Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը»։
Ապրիլի 18ին ԱԱԾն տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, որը, ըստ ԱԱԾի, «խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակ
19 ապրիլ, 2019 14:12 Ասել ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների․ Լենա Նազարյան Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ քաղաքական պատվեր է իրականացվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ։
«Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Թեև ԱԱԾի կողմից քննվող քրեական գործի փաստերը հասանելի չեն, Լենա Նազարյանն ասում է, որ վստահում է ԱԱԾի գործողություններին։
«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»,նշեց ԱԺ փոխնախագահը։ 
Ապրիլի 18ին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Վերջինս հայտարարել է, որ իր դեմ «իրականա
19 ապրիլ, 2019 13:52 Ցեմենտին առնչվող օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ԲՀԿ-ն լքեց դահլիճը Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Պետա­կան տուրքի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։

19 ապրիլ, 2019 11:21 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստ են աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի «House Democracy Partnership» համանախագահ Դեյվիդ Փրայսը դեմոկրատ, ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը հանրապետական, ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը դեմոկրատ, Մայքլ Քոնավեյը հանրապետական, Ջերի Քոնոլին դեմոկրատ, Ադրիան Սմիթը հանրապետական, Բարբարա Լին դեմոկրատ և Թերրի Սյուելը դեմոկրատ
Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 9ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունե
19 ապրիլ, 2019 11:02 Թավշյա հեղափոխություն. ապրիլի 19 2018-ի ապրիլի 13-ից Երևանում սկսվեցին զանգվածային անհնազանդության ցույցեր։ Դրանք շարունակվեցին մինչև մայիսի 8-ը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է Թավշյա հեղափոխական օրերի ժամանակագրությունը։

19 ապրիլ, 2019 09:23 Իսկ ո՞վ է բռնելու ԱԱԾ ձեռքը Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն բացահայտումներ է անում տարբեր գերատեսչություններում, սակայն տեղեկություններ չկան, թե ինչ քրեական գործեր են հարուցվել և ինչ բացահայտումներ են իրականացվել հենց ԱԱԾ-ում։

18 ապրիլ, 2019 20:49 «Ազատ, անկախ ուսանողները» մեկ տարի անց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը միավորեց հասարակության տարբեր շերտերի։ Հեղափոխության հաղթանակն ապահովող քաղաքացիական հասարակության մեծամասնությունը կազմում էին ուսանողները։

18 ապրիլ, 2019 19:26 Մեղադրանք է առաջադրվել Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է․