7 հունիս, 2019 12:30 ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ 7 հունիս, 2019 11:35 Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել Փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 6 հունիս, 2019 22:10 Փաշինյանը Պուտինին պատմել է Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների մասին Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: 6 հունիս, 2019 19:43 Ապրիլյան քառօրյան ուսումնասիրե՞լ, թե՞ ոչ․ զրույց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Պե՞տք է արդյոք ռազմական և անվտանգության խնդիրները քննարկել խորհրդարանում։ Կարծիքները բաժանվում են։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը այս, Արցախյան կարգավորման և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցել է նախկինում իշխող ՀՀԿ խորհրդի անդամ, 2017-2018 թթ․ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։ 6 հունիս, 2019 19:40 From Armenian to Turkish Translating Zabel Yesayan Mehmet Fatih Uslu is a Turkish scholar who has translated the works of Zabel Yesayan from Armenian to Turkish.

Uslu traveled from Istanbul to Los Angeles to participate in Innovate Armenia, a festival of ideas and innovation that took place at the University of Southern California on May 18.

Uslu, who is an Assistant Professor of Turkish Language and Literature, presented on his adventures with Armenian and Zabel Yesayan.

Innovate Armenia is organized by the USC Institute of Armenian Studies. The program featured fifty participants, from six countries, and nearly 4,000 attendees. This is the fourth time in five years that this unique event has been staged by the Institute.
6 հունիս, 2019 18:49 Մարտի 1-ի ամբողջ փաթեթը կբացահայտվի, քանի որ հիմքերը ճիշտ են դրվել. Անդրանիկ Քոչարյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ իրար հետևից կսկվեն բացահայտվել Մարտի 1-ի սպանությունները։ «Յուրահատուկ լուստրացիա է այս պահին տեղի ունենում Հայաստանում․ բոլոր այն մարդիկ, որոնք որևէ ձև կապ պետք է չունենային այս թեմայի հետ, ներկայում անհանգստության նշաններ են ցույց տալիս»,- ասում է պատգամավորը։ Նա խոսում է նաև դատական համակարգի խնդիրների մասին։ 6 հունիս, 2019 17:18 Ինչ է կատարվում Երևանի և Ստեփանակերտի միջև Հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում կան «դավադիր ուժեր», որ Արցախի ղեկավարության ներկայացուցիչները իրենց օգնականներին հորդորում են գրել այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը հողեր է ծախում», որ առկա վտանգները «կառավարվում են և արմատախիլ կարվեն»։ Նիկոլ Փաշինյանին արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ եթե կան կասկածներ, արժե դրանք քննարկել «փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։ Որո՞նք են Երևանի և Ստեփանակերտի դիմակայության պատճառները. թեմայի շուրջ զրուցել են ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը։
6 հունիս, 2019 17:08 Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի դեմ Հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ընդունվեց Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին բանաձևը, որը նախաձեռնել էր Վրաստանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 73 պետություն, դեմ` 15-ը, ևս 57 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։ Վրաստանը նմանատիպ բանաձևեր նախաձեռնում է ամեն տարի 2008-ից ի վեր, և մինչև այս տարի Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է Անի Մեժլումյանը Eurasianet կայքում լույս տեսած իր հոդվածում։ 6 հունիս, 2019 17:01 Մենք մեր կարողությունների մեջ շատ վստահ ենք Զոհրաբ Մնացականյան Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հողերի հանձնման մասին խոսակցությունները համարում է «անիմաստ»` շեշտելով, որ կառավարությունը չի պատրաստվում ժամանակ վատնել այդ քննարկումների մեջ ընդգրկվելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Մնացականյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի հետ զինադադարի պայմանավորվածության խախտման դեպքերին։ Նա արձանագրեց, որ հայկական կողմը ոչ միայն հետևելու, այլև պնդելու է զինադադարի պահպանումը. «Դրանից ենթադրում է, որ սա թուլության նշա՞ն է, ոչ, սա հենց վստահության նշան է, որովհետև եթե մենք չենք հետևելու և գնալու ենք վիճակի վատթարացման, դրա հետևանքները լինելու են շատ-շատ ծանր»,- ասաց նախարարը։
6 հունիս, 2019 16:37 Մտորումներ՝ Ռուսներու Եւ Քաղաքական Միտքի Սնանկութեան Մասին Մէկը չկայ ըսող, ես պիտի ըսեմ։
Հայաստանի մէջ տեղի ունեցած փոփոխութիւններէն առաջին եւ ամենաշատ դժգոհ երկիրը՝ Ռուսաստանն է։
6 հունիս, 2019 16:24 Ադրբեջանում կրոնական կրթությունը ուսանողների համար կդառնա պարտադիր   Ապրիլի վերջին Մուբարիզ Ղուրբանլին՝ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահը, հայտարարեց, որ 2020-ից ուսանողները կունենան իսլամին և այլ կրոններին նվիրված դասեր։ Կովկասի մուսուլմանների վարչության հանդիպմանը, որտեղ Ղուրբանլին ներկայացրեց դասընթացը, ասաց, որ «ուսանողները քննությունները կհանձնեն» համալսարանի մակարդակին համապատասխան, և տարրական ու միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում կավելացվեն իսլամին վերաբերող տարրեր։ 6 հունիս, 2019 14:27 Հայաստանը՝ լույսի շող խավարում․ Freedom House-ի «Ազատություն և մեդիա» զեկույց Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատություն և մեդիա․ զսպանակաձև անկում» զեկույցը փաստում է՝ աշխարհում մամուլի ազատության վիճակը վերջին տասնամյակում վատթարացել է։ Աշխարհի ամենաազդեցիկ ժողովրդավարություններում նպատակուղղված ջանքեր են գործադրվում մեդիա ոլորտի անկախության դեմ։ Այդուհանդերձ, ըստ զեկույցի, աշխարհում մամուլի ազատության պատկերն ամբողջապես մռայլ չէ․ կան երկրներ, որտեղ ժողովրդավարական առաջընթաց է գրանցվել, և այդ երկրների շարքում է Հայաստանը։
«Աշխարհում մամուլի ազատության պատկերը ամբողջապես մռայլ չէ։ Վերջին երկու տարիներին ժողովրդավարական առաջընթացի ոգեշնչող օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը և Գամբիան՝ բոլորն էլ զուգահեռաբար նվաճումներ են գրանցել մեդիա միջավայրում։ Հինգ այս երկրներից միայն Հայաստանին չի հաջողվել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում Այս կորելյացիան մեկ անգամ ևս ընդգծում է մամուլի ազատության և քաղաքական փոփոխությունների միջև սերտ կապը», նշում են հեղինակները ու հավելո