4 սեպտեմբեր, 2019 12:51 Վրաստանի ՆԳ նախարարը՝ վարչապետի թեկնածու Սեպտեմբերի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը։ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարինը՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 4 սեպտեմբեր, 2019 12:08 Ռուս ակտիվիստ Շիշկինը ՀՀ-ում ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ․ լուրերի հետքերով Ռուսաստանցի ակտիվիստ, ռուսական լրատվամիջոցների բնութագրմամբ՝ «ռուսական քայլերթների» կազմակերպիչ Վիտալի Շիշկինին Հայաստանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու շուրջ հակասական տեղեկություններ են շրջանառվում մամուլում։

«Եթե մամուլում որևէ կերպ նշվում է, թե Միգրացիոն ծառայությունը հաստատում կամ հերքում է, թե Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան է տրամադրվել, ապա դա նշանակում է, որ ՀՀ-ն թերացել է իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
3 սեպտեմբեր, 2019 17:39 Համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ Մասիս Մայիլյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ «Արցախը այս առումով միավորող դեր է կատարում, և սա կարևոր է, քանի որ նման մարտահրավերներ եղել են նաև անցյալում»։
3 սեպտեմբեր, 2019 12:45 ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մի քանի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Հարցն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի և քրեական հետապնդման սահմանադրականությանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն ստուգի քրեական դատավարության օրենսգրքի միժամանակ երկու հոդվածների խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին սահմանադրականությունը։ 3 սեպտեմբեր, 2019 11:44 Ամուլսար՝ հանքարդյունաբերություն և օրենսդրություն․ զրույց Վարանդ Մկրտիչեանի հետ Վարանդ Մկրտիչեանը Հայաստան է եկել Ավստրալիայից մոտ մեկ տարի առաջ։ Նա Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրենն է։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մկրտիչեանը անդրադառնում է Ամուլսարին և ընդհանրապես հանքարդյունահանությանը՝ օրենսդրության տեսանկյունից։ 3 սեպտեմբեր, 2019 10:50 Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ. վարչապետի խոսնակ Նախ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների: 2 սեպտեմբեր, 2019 19:03 Էրդողանը հետաքրքրվել է հայոց պատրիարքի ընտրությամբ Էրդողանը հայոց պատրիարքի ընտրության խնդիրը քննարկել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Պետրոս Շիրինօղլուի հետ;

2019թ․ առաջին վեց ամսիների ընթացքում Անի է այցելել 70 հազար 603 մարդ;

Կնասպանության դեպքերը Թուրքիայում չեն դադարում:
2 սեպտեմբեր, 2019 18:25 Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 2 սեպտեմբեր, 2019 15:55 Ագրարային համալսարանը՝ զարգացման ճանապարհին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարությունը մտադիր է հոկտեմբերի 1-ից 25 տոկոսով ավելացնել պրոֆեսորադասախոսական և 10-15 տոկոսով՝ ուսումնաօժանդակ անձնակազմերի աշխատավարձերը։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը Սիվիլնեթի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչի արդյունքում են աշխատավարձերն ավելանալու։ Համալսարանի նոր ղեկավարության օրոք աճել են նաև բուհում կատարվող ներդրումները․ կառավարությունը գումար է հատկացրել ագրոինժեներական լաբորատորիաների կառուցման, Ճապոնիայի կառավարությունն էլ՝ համալսարանում ջերմատան վերակառուցման համար։
2 սեպտեմբեր, 2019 10:35 Արցախի անկախության հռչակումը 1991-ի սեպտեմբերի 2-ին. ինչպես է եղել 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը:

Արցախում ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե:

Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:
1 սեպտեմբեր, 2019 09:49 Երբ գալիս է սեպտեմբերը Փողոցն էսօր հաղթում է՝ իբրև երկու օջախի, երկու կրակի ու երկու քարի արանքում գործող միակ կյանքի դպրոց։ Փողոցը հեշտ է փակել, դպրոցը ո՞նց փակես։ Փակվող փողոցների համաժողովրդական հեղափոխությունը՝ փողոցը դարձրեց հրապարակ, ամբողջ Հայաստանը՝ մի մեծ փակվող-բացվող փողոց
31 օգոստոս, 2019 16:34 Գողականների և քյառթուների Հայաստանը․ զրույց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ Հայաստանի կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ է անում՝ գողականների դեմ պայքարելու նպատակով։ Այսպես, 7-ից 10 տարի բանտարկություն է նախատեսվում նրանց համար, ովքեր «օրենով գողի» կարգավիճակ կստանան կամ կպահպանեն այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է՝ «Գողը պետք է նստի բանտում»։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա համահեղինակել է «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» խորագրով հոդվածը, որը տպագրվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների ժողովածուում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում գողական և քյառթուական ենթամշակույթին, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցային բարքերին, հարաբերություններին, կենցաղին, ընտանիքին։