3 սեպտեմբեր, 2020 18:50 Բեյրութի պայթյունի աշխարհաքաղաքական հետևանքները Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը զգալիորեն մեծացրեց Լիբանանի ներքաղաքական լարվածությունը։ Պայթյունի պատճառած ավերածություններն ու մարդկային զոհերը դժգոհության նոր ալիք առաջ բերեցին լիբանանցիների շրջանում։

3 սեպտեմբեր, 2020 18:25 Արծվիկ Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է տնտեսական ցուցանիշների, ներքաղաքական պայքարի և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մինասյանը չի բացառում, որ ընդդիմադիր դաշտում ՀՅԴ-ն կարող է համագործակցել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ:
3 սեպտեմբեր, 2020 17:08 Սերժ Սարգսյանին ցուցվել է COVID թեստ հանձնել, դատական նիստը հետաձգվեց «Բոլորը ներկայացել են՝ բացի ամբաստանյալ Սարգսյանից»,- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական նիստին հայտարարեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Նա խնդրեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին պարզաբանել, թե ինչու ամբաստանյալը չի եկել դատարան։ 3 սեպտեմբեր, 2020 16:13 Գազելները Երևան են վերադառնում նոր տեսքով «Նախատեսում ենք ձեռք բերել 12 մետր երկարության 100 ավտոբուս»,- 2020 ապրիլին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մրցույթը բաց էր մինչև հունիսի 12-ը, սակայն այն չկայացավ։ Փոխարենը քաղաքապետարանը հայտարարեց ու ավարտեց ավելի փոքր՝ 6,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը։ Ավագանու ընդդիմադիր խմբակցություններից կարծում են, որ քաղաքային իշխանությունը գնում է հեշտ ճանապարհով, իսկ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից. 12-մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի: 3 սեպտեմբեր, 2020 16:01 Ագարակ՝ բազմաթիւ Հայրենադարձերու նոր բնակավայրը Կովիտ-19 համավարակի միապաղաղ առօրեայէն ազատելու լաւագոյն ձեւը ամիսը մէկ-երկու անգամ ընտանիքով կամ ընկերներով Հայաստանի տարբեր մարզերու յայտնի եւ անյայտ գիւղերը այցելելն է եւ մեր հայրենիքի հրաշալի բնութիւնը վայելելը: Քանի մը օր առաջ ընկերներով որոշեցինք կտրուիլ երեւանեան մեր առօրեայէն եւ այցելել Բիւրական: Դէպի բիւրական ճամբուն վրայ ընկերներուս յիշեցուցի, որ քեռիիս տղան՝ Ռաֆֆի Եագուպեանը, Լարնաքայ, Լոնտոնի եւ Պէյրութի մէջ աշխատելէ եւ ապրելէ ետք, տարիներ առաջ Հայաստան տեղափոխուած էր եւ մի քանի տարի Երեւան մնալէ ետք, առանձնատուն մը կառուցած էր Ագարակ գիւղի մուտքին եւ 4 տարիէ ի վեր արդէն կ'ապրէր այնտեղ: «Երթանք սուրճ մը խմենք մօրեղբորս տղուն հետ: Կորոնավիրուսի պատճառով վաղուց չեմ տեսած զինք», առաջարկեցի ընկերներուս:
3 սեպտեմբեր, 2020 14:30 Կառավարությունը վերանայում է եկամտահարկի վերադարձի ծրագիրը Տևական անկումից հետո ակտիվացած շինարարության ոլորտը կրկին կարող է բախվել լուրջ խնդիրների: Կառավարությունը մտածում է հիփոթեքային վարկի համար եկամտային հարկի հետվերադարձի գործիքի վերաիմաստավորման կամ փոփոխության մասին, ինչը մտահոգություններ է առաջացրել կառուցապատողների շրջանում, քանի որ հենց այդ մեխանիզմի կիրառման շնորհիվ ոլորտը երկարատև լճացումից հետո սկսեց կրկին ակտիվանալ: 3 սեպտեմբեր, 2020 13:20 Պահուստային ֆոնդն ամբողջությամբ ծանրաբեռնված է․ Ատոմ Ջանջուղազյան Հանրակրթական հաստատությունների բացվելուն ընդառաջ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար ԿԳՄՍ նախարարությունը որպես աղբյուր դիտարկել է պահուստային ֆոնդը։ Կառավարության սեպտեմբերի 3-ին նիստին այս հանգամանքը հարուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դժգոհությունը։ 3 սեպտեմբեր, 2020 12:13 Աշխարհազորի ստեղծմամբ կթուլանա բանակի հանրային վերահսկողությունը, կխորանա ռազմականացումը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էդգար Խաչատրյանի հետ զրուցել է 100 հազար մարդուց բաղկացած աշխարհազոր ստեղծելու՝ պաշտպանության նախարարության նախաձեռնության մասին: Ըստ ՊՆ-ի՝ աշխարհազորի ձևավորմամբ խնդիր է դրված կանոնակարգել մարտական գործողությունների ժամանակ կամավորականների անկանոն հոսքերը: Խաչատրյանը կարծում է, որ աշխարհազորի ձևավորմամբ կարող է թուլանալ բանակի նկատմամբ հանրային և ժողովրդավարական վերահսկողությունը:
3 սեպտեմբեր, 2020 12:10 Ադրբեջանական գերությունից փրկել 4 հայերին Հայաստանը պետք է ամեն գնով ազատի ադրբեջանական գերության մեջ գտնվող իր 4 քաղաքացիներին, որոնք տարբեր, որոշ դեպքերում՝ չպարզված հանգամանքների բերումով են հայտնվել հարևան երկրում:

Մեկ հայ մարդու կյանքը մենք պետք է գնահատենք:

Հիմա դուք ասելու եք՝ ինչպե՞ս կարելի է 17-ամյա հայ պատանուն սպանած ադրբեջանցուն ազատ արձակել:

Ես այս հարցին պատասխան չունեմ, բայց շարունակում եմ պնդել, որ պետք է ադրբեջանական գերությունից փրկենք մեր 4 հայերին՝ Կարեն Ղազարյանին, Արայիկ Ղազարյանին, Արսեն Բաղդասարյանին և Գուրգեն Ալավերդյանին:
3 սեպտեմբեր, 2020 11:01 «Չափորոշիչ»-ին Դատարկ Նժարը Հայ գրականութեան դասագիրք մը ցեղի հոգիին պատմութիւնն է որ կը փոխանցէ։ Տեսանելի ալքեր, խորհրդաւոր ծալքեր։ Այլ խօսքով՝ ժողովուրդի լեզուին ու հոգեխառնութեան սրբամատեանն է։ Այո՛, սուրբ. որովհետեւ պիտի անմահացնէ ցեղին ձայնը. պիտի լուսաբանէ դեռատի պատանին ու երիտասարդը՝ ցոյց տալով անոր արմատները իր հողին։ 2 September, 2020 22:37 Armenia Not Considering All-For-All Prisoner Exchange with Azerbaijan ✓ The Foreign Ministry has reported that the Red Cross has still not visited the recently captured Armenian Officer in Azerbaijan.

✓ A new criminal case has been initiated against former police chief Vladimir Gasparyan.

✓ The death toll from the series of alcohol poisonings in Armavir reaches 14.

✓ The iGorts young diasporan work program has begun.
2 սեպտեմբեր, 2020 20:17 Հայկական աշխարհազոր՝ ինչո՞ւ այսօր․ զրույց պաշտպանության փոխնախարարի հետ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է հայկական աշխարհազորի ստեղծման գաղափարին։ Բալայանը նշում է, որ իրենք ուսումնասիրել են այլ երկրների, մասնավորապես, Իսրայելի և Շվեյցարիայի, սկանդինավյան երկրների փորձը, սակայն իրենց ներկայացրած նախագիծը բացառապես հայկական մոդել է։ Պաշտպանության փոխնախարարը համաձայն չէ, որ աշխարհազոր ստեղծելը տանում է հասարակության ռազմականացմանը։