3 փետրվար, 2020 20:31 Նախընտրական կրքեր և վտարանդի այլախոհների հետապնդումներ․ Ադրբեջանն այս շաբաթ Ադրբեջանում մեկնարկել է փետրվարի 9ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը․ բլոգեր Մեհման Հուսեյնովին մեկ այլ թեկնածու Ֆարաջ Գուլիևը զանգահարել և խոստացել է 1015 հազար ադրբեջանական մանաթ՝ ընտրպայքարից դուրս գալու դիմաց;
Քարոզարշավում շոշափվում է Ղարաբաղի հարցը, թեև՝ գործազրկության ու աղքատության հարցերն ավելի առաջնային են;
Իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսները հայտարարել են, որ իրենց դեմ նախապատրաստվող հարձակման մասին տեղեկություն ունեն։
3 փետրվար, 2020 16:59 Հիբրիդային պատերազմ, բարեփոխումներ, ռազմավարական հաղորդակցություն․ զրույց Լիլիթ Գևորգյանի հետ Վերջին շրջանում Հայաստանի բարձրագույն օղակները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, խոսում են Հայաստանում հիբրիդային հեղաշրջման մասին։ Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը խոսել է այդ հայտարարությունների, Հայաստանում տեղեկատվական պատերազմի, բարեփոխումների շուրջ։ 
Ամիսներ առաջ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Դուք հանգամանալից ներկայացրիք հիբրիդային պատերազմի հայաստանյան խորապատկերը, խոսեցիք դրա տեղեկատվական բաղադրիչի մասին։ Այդ շրջանում այդ եզրույթը կարծես դեռ շատ չէր շրջանառվում։ Վերջին շաբաթներին Հայաստանի բարձրագույն օղակները՝ ի դեմս վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի, մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանում եղել է «հիբրիդային հեղաշրջման գործընթաց», «հիբրիդային նախապատրաստություններ»․ ես բառացի մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կապանի ասուլիսում։ Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցողն իսկապես տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։
3 փետրվար, 2020 16:00 Ինչպես ճիշտ «փաթեթավորել» ցեղասպանությունը․ Հայաստանը կարող է սովորել Իսրայելից Վերջերս Երուսաղեմում տեղի ունեցավ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ֆորում, որին ներկա էին աշխարհի մոտ հինգ տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպե՞ս են աշխարհի հրեաներն ու Իսրայել Պետությունը օգտագործում Հոլոքոստի հիշողությունը, ի՞նչ ունեն հրեաներից սովորելու հայերը, ինչո՞ւ է Իսրայելը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս են Հայաստանում հիշում Հոլոքոստի զոհերին․ այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի հետ։ 
#Հարցազրույց
3 փետրվար, 2020 15:53 Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և «հրապարակային պատասխանել բոլոր հարցերին» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Մեկնաբանությունը, որը հրապարակել է «Փաստինֆո» լրատվականը, ներկայացված է ստորև․ 3 փետրվար, 2020 14:05 Ինչու է ԿԲ-ն շատ դոլար գնում շուկայից. զրույց Մարտին Գալստյանի հետ Կենտրոնական բանկը հունվարին ֆինանսական մեծ ինտերվենցիաներ է իրականացնել՝ շուկայից գնելով շուրջ 38 մլն դոլար: Ինչո՞վ է պայմանավորված արտարժույթի մեծ ներհոսքը Հայաստան, ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ է այն ստեղծում․ այս ու ֆինանսական համակարգին առնչվող այլ հարցերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի հետ:
3 փետրվար, 2020 13:05 Ովքեր են Հայաստանի սպանդանոցների տերերը Հայաստանում տարին սկսվեց գյուղացի անասնատերերի ու մսավաճառների բողոքի ցույցերով՝ ընդդեմ կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման։ Բարձրացած աղմուկից հետո կառավարությունը որոշեց սպանդանոցային մորթը պարտադիր դարձնել այս տարվա հուլիսի 1-ից՝ շեշտելով, որ այլևս հետաձգում չի լինելու։ Որոշման կիրառումը կարող է եկամտաբեր բիզնես դառնալ սպանդանոցների սեփականատերերի համար։ Հայաստանում չորս տասնյակ սպանդանոց կա։ ՍիվիլՆեթը պարզել է, թե ովքեր են այդ սպանդանոցներից շատերի սեփականատերերը։
3 փետրվար, 2020 12:21 Քարվաճառ․ բնակիչները՝ հէկաշինության մասին Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանը շարունակում է հացադուլը՝ այդ տարածքում փոքր հէկերի կառուցման աշխատանքները դադարեցնելու պահանջով: Նույն պահանջով օրեր առաջ դասադուլ էին հայտարարել տեղի դպրոցի ավարտական դասարանի աշակերտները։ ՍիվիլՆեթը շրջել է Քարվաճառում, զրուցել բնակիչների հետ։
3 February, 2020 10:40 On Armenia and Azerbaijan: A Response to Tigran Grigoryan Nobody writes a book about the Armenian-Azerbaijani conflict and expects to get off lightly. I am grateful to Tigran Grigoryan for his critical review, published by CivilNet, of my new book, Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry. It might be helpful to acknowledge that I’ve known Tigran for some years, having first met him in Nagorny Karabakh in around 2012. More recently, I have been following his perceptive analysis of domestic developments in the de facto republic with great interest. His analysis has become especially invaluable since I returned to work for an international peacebuilding organization, Conciliation Resources, whose staff cannot visit the territory due to an Azerbaijani-imposed ban.

3 February, 2020 10:21 Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry: A Book Review Relatively few serious scholarly works have been written by international authors on the Armenian-Azerbaijani conflict in the last few decades. The most popular work on the conflict has been Thomas de Waal's “Black Garden: Armenia and Azerbaijan: Through Peace and War.” In this book, de Waal presents the conflict to an uninformed reader in a journalistic style without an in-depth analysis. In this regard, the new book by the well-known Armenia-Azerbaijani relations expert, Laurence Broers, “Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry,” was quite anticipated.

3 February, 2020 10:08 Recognition of Armenian Genocide is precondition for peaceful society in Turkey, historian says Last year, Garo Paylan, a Turkish Armenian member of parliament for the Peoples' Democratic Party (HDP), was awarded for contributions to the fight for democracy and human rights in Turkey and around the world. This year, historian Taner Akçam, one of the leading authorities on the Armenian Genocide, was the guest of honour at the 7th annual dinner of the Coordinating Council Of The Armenian Organizations in France (CCAF). 3 փետրվար, 2020 09:41 Հայութեան ամենակարեւոր խաչմերուկը․ Րաֆֆի Կարիպեանի հետ Հայաստանը հայութեան ժամադրավայրն է, աշխարհասփիւռ հայութեան հանդիպման կէտը, իւրաքանչիւր հայու աշխարհի ամէնէն կարեւոր խաչմերուկը: Ինքնիրեն հայ համարող ոեւէ հայ, անկախ իր ապրած վայյրէն, անկախ Հայաստանի հանդէպ իր ունեցած դրական կամ բացասական տրամադրութիւններէն, անկախ իր կուսակցական պատկանելիութենէն կամ քաղաքական համոզումներէն, կ'ուզէ անպայման, կեանքին մէջ գոնէ մէկ անգամ, Հայաստան այցելել:
Ես ինծի բախտաւոր կը համարեմ, որովհետեւ իմ աշխատանքիս կամ հրապարագրական գործունէութեանս պատճառով, առիթ կ'ունենամ հանդիպելու ամէն տարի Հայաստան այցելող բազմաթիւ հայերու:
1 փետրվար, 2020 21:57 Վառելիքի շուկան մենաշնորհացվում է, ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն դրսևորումների վրա  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային․ ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն, և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։