25 March, 2020 21:09 The Once Vibrant Yerevan is Now Empty 14 New COVID-19 cases, 14 Recoveries. NSS moves to arrest former Yerevan mayor. Armenia to increase production of facial masks. And Civilnet took footage of Yerevan in lockdown.
25 մարտ, 2020 20:27 Кандидат в президенты: На решение о переносе выборов в Арцахе может повлиять Ереван На решение о переносе выборов в Арцахе, намеченных на 31 марта, может повлиять Ереван, в беседе с CivilNet такое мнение высказала кандидат в президенты Арцаха Кристин Балаян По ее словам, в период пандемии коронавируса ничего не может быть важнее здоровья людей Балаян считает, что непоколебимость властей обусловлена тем, что фаворитами гонки на кампанию потрачено много ресурсов и времени  25 մարտ, 2020 19:51 Ինչ նոր լուծում կգտնվի Արցախին ամերիկյան 20-ամյա աջակցությանը՝ կտեսնենք առաջիկայում․ Արսեն Խառատյան Թբիլիսիի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության հարցին։ Խառատյանը նկատում է, որ գործընկերներից ոմանք գուժում ու որպես կառավարության «մեծագույն բացթողում» են որակում Արցախում ամերիկյան ֆինանսավորմամբ ականազերծման ծրագրերի հնարավոր դադարեցումը, ուստի հարկ է համարում ներկայացրել պարզաբանումներ։ 25 մարտ, 2020 18:35 Կան ոլորտներ, որ այժմ շատ էլ լավ աշխատում են. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դրության սահմանափակումներից տուժող և որևէ տեղ չգրանցված օրավարձով աշխատողներին աջակցելու հարցում կառավարությունը խնդիր ունի: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ ստվերում են եղել, և գործադիրը նրանց «չի տեսնում»՝ նույնականացնելու, իսկ հետո աջակցելու համար:

25 մարտ, 2020 18:23 Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կքննարկեն բեռնափոխադրումների հարցը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ կապված Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրումների դժվարությունների և հերթերի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում»։

25 մարտ, 2020 18:22 Այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում․ Տիգրան Ավինյան Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ կապված Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրումների դժվարությունների և հերթերի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում»։

Ավինյանը ասաց, որ «այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի հասկանանք ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»։
25 մարտ, 2020 17:36 Կոմունալ վճարներ և աջակցություն օրավարձով աշխատողներին․ վարչապետի պատասխանը Ազգային ժողովի մարտի 25-ի նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված կոմունալ վճարների ուշացումների և օրավարձով ապրող մարդկանց աջակցելու հետ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «աջակցությունը պետք է լինի հասցեական»։
25 մարտ, 2020 17:26 Վլադիմիր Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է ՌԴ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտարարել է ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի հետաձգման մասին՝ այն տեղափոխելով ավելի լավ ժամանակներ։ Հաջորդ շաբաթը նա հայտարարել է ոչ աշխատանքային՝ պահպանելով աշխատավարձերը։

«Մեզ համար մարդկանց առողջությունը առաջնահերթ է»,- ասել է Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ասելով, որ նրանք առաջնագծում են։ Քաղաքացիներին կոչ է արել հետևել բժիշկների հանձնարարականներին, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
25 մարտ, 2020 17:15 Հեռավար կրթության «հաճախումները» կազմել են մոտ 80 տոկոս․ նախարար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց հեռավար կրության խնդիրների մասին հարցին։ Ամփոփոփելով հեռավար ուսուցման շաբաթը՝ նախարարն ասաց․ «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ մենք 80 տոկոս ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին»։
25 մարտ, 2020 14:58 Հայացք Հռոմից․ պատմում է ականատեսը Իտալիայում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակված անձանց թիվը, երկիրը դարձել է համաճարակի ամենամեծ օջախը և արդեն երկու շաբաթ է՝ կարանտինի մեջ է։ Հռոմի բնակիչ Սարգիս Չիլինգարյանը պատմում է համաճարակի, մարդկանց վերաբերմունքի և իրենց առօրյայի մասին։ 25 մարտ, 2020 14:01 Տատիկ-պապիկների առևտրի ժամը ՀՀ պարետի որոշմամբ՝ ամեն առավոտ՝ ժամը 10:00-12:00-ն, տարեցների առևտրի ժամն է։ Մարդկանց հորդորում են տանը մնալ և պահպանել նրանց առողջությունը։ ՍիվիլՆեթի տեսախցիկը հետևել է տատիկպապիկների առևտրի ընթացքին։ 25 մարտ, 2020 13:47 Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։