25 մարտ, 2020 11:07 Ինչպես սանձել կորոնավիրուսի համաճարակը․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հաշվարկներն ու խորհուրդները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Միջուկային գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը ՍիվիլՆեթի համար վերլուծական հոդված է գրել՝ ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման մաթեմատիկական հաշվարկներ և խորհուրդներ՝ ինչպես սանձել համաճարակի հետագա տարածումը։

25 մարտ, 2020 09:07 Արցախի ընտրությունները պետք է հետաձգել Մարտի 31-ին Արցախում նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է հետաձգել: Չի կարելի երկար ժամանակով անլուրջ լինել և կրկնել Հայաստանի իշխանությունների սխալը, երբ կորոնավիրուսի տարածման առաջին շրջանում անտեսվեցին ռիսկերն ու վտանգները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին հայտարարում էր, որ այնքան էլ վտանգավոր վիրուս չէ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր քարոզարշավ իրականացրեց ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի ԱՅՈ-ի համար:

24 March, 2020 22:06 Armenia Goes into Lockdown Armenia goes into lockdown Armenia supports the UN’s call for a global ceasefire China to donate medical equipment to Armenia Armenian tycoon says he won’t pay workers on leave United States to stop sending aid to NagornoKarabakh And efforts continue to prevent the spread of COVID19 in the military 24 մարտ, 2020 21:22 Յուրաքանչյուր կյանքը անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպքերից խուսափելու համար․ վարչապետի ուղերձը Եվ ի վերջո, խոսքս ուզում եմ ավարտել լավ լուրով. արդեն առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը:

Առողջություն եմ մաղթում մեր վարակված բոլոր քաղաքացիներին, համբերություն եմ մաղթում բոլոր մեկուսացված և ինքնամեկուսացված մեր քաղաքացիներին, և համոզված եղեք մենք կհաղթենք այս չարիքին:

Եվ ուրեմն,

Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Դուխով ժողովուրդ:
24 մարտ, 2020 19:55 Ոստիկանությունը հորդորում է տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Ոստիկանությունը հորդորում է տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 24 մարտ, 2020 17:58 Իսրայելը՝ խիստ կարանտինի տակ․ զրույց Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ Արդյոք Իսրայելում կարանտինային ռեժիմի ներքո կիրառվող խիստ միջոցառումներն արդյունավե՞տ են, Հայոց պատրիարքությունը շարունակո՞ւմ է ծիսակատարությունների անցկացումն այս օրերին, ինչպե՞ս է համաճարակին դիմագրավում աշխարհում մեծ համբավ ունեցող իսրայելական առողջապահական համակարգը։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ։ Մարտի 24ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1 656 դեպք, 49 մարդ ապաքինվել է, մինչև այժմ գրանցվել է մեկ մահ։  24 մարտ, 2020 17:57 Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։ 24 մարտ, 2020 14:25 Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի                                                  1908 թվականին Հայաստանի բնակչությունը մոտենում է 1 միլիոնի: Հայաստան ասելով նկատի ենք ունենում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը, որոնք 1908-ին հիմնականում ընդգրկված էին Երևանի, Թիֆլիսի ու Ելիզավետպոլի նահանգների մի մասում, Կարսի մարզի Աղբաբայի, այսօր՝ Ամասիայի շրջանում:

24 մարտ, 2020 14:05 Կորոնավիրուսի կողմնակի հետևանքը լինելու է ազգայնականության աճը  Վերադարձը դեպի ազգ-պետություն հատկապես ցայտուն է Եվրոպայում, քանի որ ԵՄ-ն մարմնավորում էր ազգային պետությունից ամենահեռուն գնացած կազմակերպությունը։ Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ազգին արտակարգ ուղերձ հղեց, որևէ անգամ չհիշատակեց ԵՄ-ն: Ըստ էության անհետացած սահմանային անցակետերը, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, հանկարծ վերականգնվել են: Բիզնեսի և գործազուրկ մնացած աշխատողների համար ֆինանսական օգնությունը հիմնականում գալիս է Եվրոպայի երկրներից, ոչ թե ԵՄ-ից: Քաղաքական հայտնի գործիչները Լեհաստանում, Իտալիայում և Իսպանիայում քննադատում են ԵՄ-ին՝ համերաշխության իր խոստումը կատարել չկարողանալու համար:

24 մարտ, 2020 12:38 Կորոնաբիզնես. ճգնաժամից բարգավաճող բիզնեսները Հայաստանից բացի՝ Վրաստանում, Ուկրաինայում ու Բելառուսում գործունեություն ծավալող Мenu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը պնդում է, որ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում պատվերների ծավալներն անգամ կրճատվել են: «Մարդիկ սնվում են տանը և օգտագործում այն պաշարները, որ ձեռք են բերել ու բերում մթերային խանութներում: Կոնկրետ մեզ մոտ կտրուկ կրճատվել են «լանչի» պատվերները: Հույս ունենք՝ կուտակած պաշարների սպառումից հետո մարդիկ կսկսեն գոնե մեկ-մեկ աջարական խաչապուրի պատվիրել կեսօրին»,- ասաց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ կրճատվել են պատվերները նաև Վրաստանում:

24 մարտ, 2020 12:16 Արցախին ականազերծման համար տրամադրվող ամերիկյան օգնությունը փոխարինվում է այլ ծրագրով Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ կողմից The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից The HALO Trust կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին: Սակայն մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար:
24 մարտ, 2020 12:00 Ինչպես կպատժվեն մեկուսացման մասին օրենքը խախտողները Մարտի 23ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պատիժ է սահմանվելու արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար։