24 մարտ, 2020 10:49 130 հոգով հավաքվելով՝ վատ օրինակ ենք ծառայում մարդկանց. Էդմոն Մարուքյան Մարտի 24ին մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան Օրակարգում ներառված հարցերի քննարկումից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդունելի համարեց ԱԺ քառօրյա նիստի անցկացումը արտակարգ դրության ժամանակ «130 հոգով հավաքվելով՝ վատ օրինակ ենք ծառայում մարդկանց», ասաց նա։ 24 մարտ, 2020 09:07 ՊԵԿ-ը հրապարակել է՝ տնտ․ գործունեության որ տեսակներն են ժամանակավորապես արգելվում Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն:

23 March, 2020 22:08 Daily Armenia: Elderly To Have Special Shopping Hours Government to introduce measures to neutralize pandemic’s economic consequences
Armenia’s total number of COVID19 cases reaches 194
Armenian Parliament criminalizes breaking isolation
Businesses close to prevent coronavirus spread
And Elderly people are to have special shopping hours
23 մարտ, 2020 22:06 Կորոնավիրուսի պայմաններում Ալիևը մեկուսացնում է ընդդիմադիրներին․ Ադրբեջանն այս շաբաթ Ադրբեջանի նախագահը սպառնում է արտակարգ դրություն մտցնել և մեկուսացել ընդդիմադիրներին՝ նրանց անվանելով «ծախված ու դավաճան»
Կարանտինի պայմանները խախտելու համար ձերբակալվել են ընդդիմադիրներ Թոֆիգ Յագուբլուն և Անար Մալիքովը
Իլհամ Ալիևը խոստովանում է, որ արտակարգ դրությունը հայտարարելու նպատակը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարն է, այլ ընդդիմության մեկուսացումը Ալի Քերիմլի
23 մարտ, 2020 18:47 Արտակարգ դրությունը՝ Լոռու մարզում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանին պատմում է արտակարգ դրության ռեժիմում մարզի վիճակի մասին։ 23 մարտ, 2020 18:42 Այս համաճարակը շատ բան կհանի ջրի երես․ Գեորգի Դերլուգյան Ընդհանուր առմամբ, խուճապի պատճառ չեմ տեսնում, տեսնում եմ լավատեսության նշաններ: Համաճարակը դառնում է արդեն մոտ երկու տասնամյակ տեղի ունեցող գործընթացների խթանիչը՝ կապիտալիզմի ճգնաժամը նեոլիբերալ և գլոբալացված տարբերակում: Եվ այժմ շատ բան արդեն իսկ վկայում է ոչ թե մասնավորեցման, այլ սոցիալականացման մասին՝ ռիսկերի, դեղամիջոցների, տարեցներին խնամելու, կրթության, տնտեսության խթանման մասին: «Սպասենք, կտեսնենք» արտահայտությունն ստանում է իր ամենաբառացի իմաստը։ Կարծում եմ՝ մենք դեռ կապրենք ու դեռ շատ բան կտեսնենք:

23 մարտ, 2020 17:27 Արցախը պե՛տք է հետաձգի ընտրությունները․ Թաթուլ Հակոբյան Արցախի նախընտրական մրցավազքին մասնակցող որոշ թեկնածուներ թեև դադարեցրել են հանդիպումները ընտրողների հետ, սակայն քարոզարշավը պաշտոնապես շարունակվում է, և մարտի 31ի ընտրությունները, ըստ ամենայնի, կկայանան։ Արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ և սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Արցախը նույնպե՞ս պետք է հետաձգի ընտրությունները, ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Արցախում․ ի՞նչ կարևորություն ունի այս ծրագիրը, և ամերիկյան օգնության դադարեցումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ կարգավորման գործընթացի վրա։  23 մարտ, 2020 13:26 Որոշ նկատառումներ ունենք տուգանքի չափերի վերաբերյալ․ Գևորգ Պետրոսյան Ազգային ժողովը մարտի 23ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատժի փաթեթը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր նկատառումները ներկայացրեց՝ կապված որոշ կետերի հետ։ 23 մարտ, 2020 12:10 ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքը ՀՀ՝ առանց սահմանափակումների․ ԱԳՆ Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: 23 մարտ, 2020 11:43 Կանխարգելիչ, ոչ թե պատժիչ․ ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատժի փաթեթը Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, արտահերթ գումարած նիստում միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող կառավարության ներկայացրած փաթեթը: Վերջինիս օգտին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Կողմ քվեարկեցին բոլոր երեք խնբակցությունները: 23 մարտ, 2020 09:18 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Վարչապետի գրառումը՝ ստորև։

Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
22 մարտ, 2020 21:31 Георгий Дерлугьян։ Эпидемия будет трудным испытанием, однако у Армении предпочтительные шансы Профессор Нью-Йоркского университета в Абу-Даби, исторический социолог Георгий Дерлугьян отвечает на вопросы Карена Арутюняна о том, каким будет мир после пандемии коронавируса. «Эпидемия становится катализатором того, что уже происходило лет двадцать — кризис капитализма в варианте неолиберальном и глобализованном».