19 մարտ, 2020 19:06 Հայաստանի սահմանադռները Հայաստանը ընդհանուր սահմաններ ունի միջազգայնորեն ճանաչված չորս և չճանաչված մեկ պետության հետ՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Արցախ: Հայաստանը ցամաքով շրջափակված (landlocked) երկրներից է, այսինքն՝ չունի ելք դեպի ծով:

19 մարտ, 2020 18:29 Այո՛, մենք ունենալու ենք բյուջեի եկամուտների թերակատարում. Դավիթ Անանյան Կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված` Հայաստանն ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում: Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այժմ պատրաստ չէ ասել, թե կոնկրետ որքան կլինի բյուջեի թերակատարումը:

Կառավարությունում հրավիրված ասուլիսին Անանյանը նշեց, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, ՀԴՄ կտրոնների քանակը՝ ևս, քանի որ հանրային սննդի ոլորտի մեծ մասը չի գործում․ «Առևտրում վերջին օրերի փոփոխությունները դեռ էական չեն, դրանք, հավանաբար, առջևում են»։
19 մարտ, 2020 16:22 ԱՀԿ-ն նախաձեռնելու է բազմերկրյա փորձարկումներ կորոնավիրուսի դեմ դեղերի փնտրտուքում  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որպես Covid-19-ի բուժումը գտնելու համապարփակ ու համաշխարհային ջանքերի մի մաս, մարտի 18-ին հայտարարել է կորոնավիրուսի հնարավոր բուժման համար բազմաճյուղ, բազմերկրյա կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։

19 մարտ, 2020 14:49 ԱԶԲ-ն համաշխարհային պանդեմիային արձագանքում է 6,5 միլիարդ դոլարի փաթեթով «Այս պանդեմիան դարձել է մեծ համաշխարհային ճգնաժամ։ Այն պահանջում է հուժկու գործողություն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, - ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան։ - Մեր զարգացող անդամ երկրների հետ միասին մենք ձևակերպում ենք վճռական գործողությունների շարք՝ այս պանդեմիայի դեմ պայքարելու, ողջ տարածաշրջանում աղքատ, խոցելի բնակչությանը և բնակչության ավելի լայն շրջանակներին պաշտպանելու, և հնարավորինս արագընթաց տեմպերով տնտեսությունների վերականգնումն ապահովելու նպատակով։ Մեր անդամ երկրների և գործընկեր հաստատությունների հետ սերտ երկխոսության հիման վրա մենք տեղաբաշխում ենք 6,5 միլիարդ դոլարի չափով հակաճգնաժամային միջոցառումների այս փաթեթը՝ անդամ երկրների հրատապ կարիքները բավարարելու նպատակով»։ 19 մարտ, 2020 13:44 Սովորել տնից․ հեռավար կրթության առանձնահատկությունները Մարտի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսը` հեռավար ուսուցման մասին: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծվել են առցանց և հեռուստատեսային հարթակներ՝ այս օրերին երեխաների ուսումնառությունն ապահովելու համար: Որոշ դպրոցներ արդեն հեռավար ուսուցում են իրականացնում: ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրուցում է մասնագետների հետ։
19 մարտ, 2020 12:45 Մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք. Նիկոլ Փաշինյան Մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք․ կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի պարենային ապահովվածության հարցին։
«Մենք այդ առումով խնդիրներ չունենք, ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով իր ձեռքի տակ եղած տեղեկանքը։ Սա վկայում է, որ մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք։ Օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ։ Հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք», ասաց նա։
Միաժամանակ, վարչապետի խոսքով, բեռները շարունակում են ներկրվել Հայաստան 
«Իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և այդպես շարունակ», նշեց կառավարության ղեկավարը։
Նա հավելեց, որ երկիրը լիարժեք ապահովված է նաև վառելիքով՝ բենզինով ու դիզելային վառելիքով․ «ներկայում այդ ապրանքը նաև ներմուծվում է»։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր հերթին զեկուցեց, որ առնվազն 3
19 մարտ, 2020 12:42 Խնդրում եմ բոլորին պահպանել հանդարտություն, կառավարությունը խուճապի չի մատնվելու․ վարչապետ «Կառավարությունն իր ամեն կայացրած որոշումը նորից վերաքննելու է՝ համոզված լինելու, որ այդ որոշումը ծառայում է զարգացման նպատակի։ Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու պահն է Հայաստանի Հանրապետության համար․ հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է, նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք բոլորովին նոր իմիջով, նոր ուժով», կառավարության մարտի 19ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 19 մարտ, 2020 12:30 Որոշ երկրներում հենց հիվանդանոցներից եղել է դեպքերի տարածում. Տիգրան Ավինյան «Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից, կառավարության մարտի 19ի նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։ Հայաստանում ունենալու ենք հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց մեզ տալ ինֆորմացիա իրենց առողջության վերաբերյալ և հավելվածի հարցերին պատասխանելով՝ կկարողանա հասկանալ՝ արդյոք ինքն ունի խնդիր, թե՝ ոչ»։ 19 մարտ, 2020 11:47 Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ճգնաժամի արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախը պետք է ավելի ուժեղացած դուրս գան․ այս մասին կառավարության մարտի 19ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունում քննարկել են տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու փաթեթներ
Նա հայտնեց, որ կառավարության առջև խնդիր է դրված ոչ թե վերականգնել նախաճգնաժամային վիճակը, այլ ճիշտ դիրքավորվել հետճգնաժամային իրավիճակում և օգտվել նոր հնարավորություններից 
«Մենք պետք է առաջնորդվենք զարգացման տրամաբանությամբ, ոչ թե նախաճգնաժամային ցուցանիշները վերականգնելու խնդիր դնենք», ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ առաջ է բերելու, ու գործադիրը պետք է դրանց արձագանքի
«Բայց շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, արդար ու թիրախային», ասաց նա՝ հավելելով, որ նախկինի նման սոցիալական աջակցության ծրագրերը չպետք է կենտրոնանան մի քանի տեղում ու ստվերային հարստացում ապահովեն
Ըստ գործադիրի ղեկավարի՝ նախատես
19 մարտ, 2020 11:05 #Մնատանը․ ինչպես մարզվել տնային պայմաններում Մարտի 16-ից Հայաստանում փակվեցին խոշոր մարզասրահները՝ հաճախորդներին կոչ անելով մնալ տանը։ Ֆիզիկական ակտիվությունը տնային պայմաններում պահպանելու համար մի շարք ակումբներ առաջարկում են առցանց մարզումների ծրագրեր։
19 մարտ, 2020 10:47 Հայաստանի բնակչությունը 1873 թվականին Հայաստանում կանոնակարգված ձևով մարդահամար՝ աշխարհագիր կամ բնակչության հաշվառում 1831 թվականից հետո անց է կացվել 1873 թվականին՝ 42 տարի անց:

Ի՞նչ փոփոխություններ էին կատարվել Հայաստանում այս չորս տասնամյակների ընթացքում:

Ամենակարևորը մշակութային փոփոխությունն էր. հարյուրամյակներ պարսկական տիրապետության տակ գտնվելուց հետո հայերը հայտնվեցին ռուսական տիրապետության տակ: Թեև հայ առևտրականները ռուսների հետ կապեր էին ունեցել Կիևյան Ռուսիայի հիմնադրումից ի վեր մի քանի դար շարունակ, սակայն ժողովրդի համար ռուսական ներկայությունը մշակութային, սոցիալական ու աշխարհայացքային նորություն էր:
19 մարտ, 2020 10:03 2 միլիոն դոլար՝ Հյուսիս-հարավի կառուցապատողից պաշտպանվելու համար Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության հետ արբիտրաժային դատարանում ունեցած վեճում ՀՀ-ն ներկայացնելու համար Lalive իրավաբանական ընկերությունը կառավարությունից մոտ 2 միլիոն դոլար կստանա։ Այս հարցն ընդգրկված է մարտի 19-ի կառավարության նիստի օրակարգում։