11 հոկտեմբեր, 2019 14:22 Անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը․ Փաշինյան-Ալիև բանավեճ՝ ԱՊՀ նիստին Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ 11 հոկտեմբեր, 2019 13:35 Վարկաբեկում և նվաստացնում են Թավշյա հեղափոխությունը, այն է՝ Հայաստանն ու նրա քաղաքացուն Հայաստանում Թավշյա հեղափոխությունը վարկաբեկելու գործում ֆինանսական հսկայական միջոցներ են ծախսում Սերժ Սարգսյանի երբեմնի ամենազոր փեսան՝ Միքայել Մինասյանն իր մեդիա և այլ շրջանակով, Ռոբերտ Քոչարյանն իր շրջանակով և Արցախի գործող իշխանությունները, ինչպես նաև դատաիրավական համակարգի մի մասը և ուղն ու ծուծով ռուսամետները։ 11 հոկտեմբեր, 2019 12:49 «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել․ ԱԱԾ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքի փոփոխման ու լրացման առնչությամբ: Արա Վարդանյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ ԱԱԾ հաղորդագրությունը՝ ստորև․ 11 հոկտեմբեր, 2019 10:43 Սեւակ Յակոբեան. Արեւմտահայ թէ՛ ընթերցողը եւ թէ արտադրողը քիչ է Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեան «Զարկերակ»ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց արեւմտահայերէնով տպագիր մամուլ հրատարակելու դժուարութիւններուն, ինչպէս նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան դիմագրաւած ներքին կազմակերպական մարտահրաւէրներուն մասին։ 11 հոկտեմբեր, 2019 10:05 Մնացականյանն ու Լավրովը Աշխաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալու այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 11 October, 2019 08:59 Vicken Cheterian: Time for Armenian and Azerbaijani diasporas to talk to each other The 2018 changes in Armenia did not produce any revolutionary discourse concerning the Karabakh conflict. In Yerevan as in Baku, political elites do not seem able to imagine how to resolve this conflict. I call Diaspora Armenians and Azerbaijanis living abroad to make a bold initiative and start a new dialogue, may be they could move a process that is central in determining the future of their homelands, yet remains paralyzed for nearly two decades. 10 հոկտեմբեր, 2019 17:10 Ղամշլիից, հայահոծ այլ վայրերից Արցախ և Հայաստան պետք է գիտակցելով գալ․ Անդրանիկ Չավուշյան Անդրանիկ Չավուշյանը ծնունդով Սիրիայի Ղամշլիի շրջանից է, որն այսօր դարձել է պատերազմական գոտի Թուրքիայի ներխուժող զորքերի և տեղի քրդերի միջև։ Չավուշյանը հաստատվել է Արցախի Աղավնո գյուղում, որն այլ անունով Արիավանն է։ Վերջին տեղական ընտրություններում Չավուշյանը ընտրվել է Աղավնոյի գյուղապետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հեռախոսով զրուցել է Ղամշլիի վերջին դեպքերի, Սիրիայից Հայաստան և Արցախ հայրենադարձության շուրջ։ Չավուշյանը համոզված է, որ սփյուռքահայությունը Արցախ և Հայաստան գիտակցելով պետք է գա։ 10 հոկտեմբեր, 2019 15:11 ԱՄՆ Սենատն առաջարկում է պատժել Էրդողանին Սիրիայում գործողության համար ԱՄՆ Սենատի անդամները մտադիր են սառեցնել ԱՄՆ-ում թուրքական ղեկավարության հաշիվները, սահմանել այցագրային սահմանափակումներ և Անկարային չվաճառել ամերիկյան սպառազինություն։ Առաջարկը հետևում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությանը։ 10 հոկտեմբեր, 2019 12:11 Հայ-թուրքական ֆուտբոլը․ դիվանագիտական ժամանակագրություն 2009թ հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրեցին հարաբերությունների կարգավորման երկու արձանագրություն։ Դրանց ստորագրումը Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության մասն էր։ ՍիվիլՆեթը ներկայացնում է արձանագրությունների ստորագրմանը նախորդած և հաջորդած իրադարձությունները։
Ձախողված ֆուտբոլային դիվանագիտությունը․ ժամանակագրություն
10 հոկտեմբեր, 2019 11:31 Փաշինյանը Թուրքիայի գործողությունը Սիրիայում որակում է ապօրինի   «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը»․ այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններ։

10 հոկտեմբեր, 2019 09:47 Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: 10 հոկտեմբեր, 2019 09:14 Փրկել Պատերազմի Մէջ Յայտնուած Սուրիահայութիւնը Այս օրերուն, անգամ մը եւս արիւն կը հոսի Սուրիոյ մէջ: Թրքական ուժերը օդային եւ ցամաքային հրթիռակոծութեան-ռմբակոծութեան տակ առած են քրտական շարք մը գիւղեր եւ քաղաքաներ՝ Սուրիոյ հիւսիս արեւելեան շրջաններուն մէջ:

Այդ շրջաններուն մէջ կ'ապրին հարիւրաւոր հայ ընտանիքներ, որոնք պատերազմի ընթացքին մնացին այնտեղ կամ վերադարձան՝ համեմատաբար խաղաղ օրերուն:
Հարիւրաւոր հայ ընտանիքներու կեանքը վտանգուած է, շատեր դարձեալ փախած են իրենց տուներէն եւ անգամ մը եւս դարձած են փախստական: