18 հունիս, 2019 10:28 Հունիսի 18-ին Վաշինգտոնում կայանալու է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրատիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ընդդծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ նպաստավոր միջավայր է ձևավորել։
17 June, 2019 20:31 PoliTalks Delves into Armenia’s Agricultural Sector In this episode of PoliTalks, host Eric Hacopian talks to Armenia’s former Deputy Minister of Agriculture Armen Harutyunyan about new developments in the sector.
17 հունիս, 2019 18:33 Ջավախքի համար թելեթոնի արձագանքների շուրջ Հունիսի 2-ին «Սփյուռքի միասնության հարթակ նախաձեռնությունը» ԱՄՆ-ում կազմակերպեց Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք։ Թելեթոնի նպատակն էր գումար հավաքել Ախալցխայում մարզամշակութային կենտրոն հիմնելու համար։ Նախաձեռնության արդյունքների և արձագանքների շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Սամցխե-Ջավախք մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։

17 հունիս, 2019 18:14 «Ղազախստան․ զանգվածային ձերբակալություններով իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը»․ Eurasianet Ղազախստանում հունիսի 9-ին տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ մոտ 71 տոկոս ձայներով։ Ղազախստանի հիմնադիր նախագահ, 78-ամյա Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական էր տվել մարտին։ Հունիսի 9-ի ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով, որոնց արդյունքում կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Eurasianet կայքը «Ղազախստան․ զանգվածային բերման ենթարկումներով իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը» վերնագրով հոդված է հրապարակել վերջին օրերին Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին։ Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացրած է ստորև։ 17 հունիս, 2019 16:35 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները, ըստ Նիկոլ Փաշինյանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16ին ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5րդ համաժողովում Նա առանձնացրել է այն գաղափարները, որոնց վրա հիմնված է կուսակցության գաղափարախոսությունը։ Ելույթից հատվածներ՝ ստորև․
«Ես առանձնահատուկ կարևոր եմ համարում կրկին ու կրկին ընդգծել,թե որոնք էին այն քաղաքական բանաձևերը, գաղափարները, գաղափարախոսությունը, որն ի վերջո բերեց հեղափոխության։ Սա չափազանց կարևոր է մեր կուսակցության գաղափարական առանձնահատկություններն ու յուրահատկությունը արձանագրելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը հենված է մի քանի հիմնական գաղափարի վրա, որոնք արտահայտված են կուսակցության ծրագրի մեջ։ 
Առաջին ամենակարևոր գաղափարը անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը։ Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ առանց բացառության Այս գաղափարը արտահայտված է մեր
17 հունիս, 2019 15:44 Արցախը և Հայաստանը՝ Օմարի լեռներից․ զրույց Վիլեն Գաբրիելյանի հետ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ի համագումարում ընտրեց նոր 21-հոգանոց վարչություն՝ փակ քվեարկությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արայիկ Հարությունյանից ու Հակոբ Արշակյանից հետո ամենաշատ ձայները ստացել է Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքում հայտնի է Նավակ Ճոճող և Օմարի Արծիվ անուններով։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գաբրիելյանը անդրադառնում է կառավարող ուժի գործունեությանը, համագումարի աշխատանքներին, կուսակցության գաղափարախոսությանը։
17 հունիս, 2019 09:46 ՀՅԴ, Կոմկուս, ՀՀՇ, ՀՀԿ, ՔՊ. Հայաստանի (1918-2019) իշխանական կուսակցությունները Վերջին 100 տարիների ընթացքում (1918-2019) Հայաստանում իշխանական հինգ կուսակցություն է եղել, որոնք հանրապետությունը ժամանակ առ ժամանակ ղեկավարել են նաև կոալիցիոն գործընկերների հետ: 17 հունիս, 2019 09:35 Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ՝ հունիսի 16-ին, անց է կացրել 5-րդ համաժողովը, որի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվել են կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի նոր կազմեր:

Վարչության կազմի 21 տեղի համար առաջադրված էր 51 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի 7 տեղի համար առաջադրված էր 30 թեկնածու:
15 հունիս, 2019 13:50 Ժողովուրդը խոսում է դեսից դենից Ժողովուրդը խոսում է Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրությունների, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի և առողջապահության նախարարի դեմ դատարանի կայացրած վճռի մասին։ 14 հունիս, 2019 19:05 Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատարանում 14 հունիս, 2019 18:47 Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, դիմեց Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին: 14 հունիս, 2019 18:27 Առանց տեսլականի հեղափոխությունը կարող է պարտվել․ Լիլիթ Գևորգյան Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Ստելլա ՄեհրաԲեկյանի հետ գնահատում է Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։ Զրույցի սղագրությունը որոշ խմբագրումներով ներկայացված են ստորև։