22 սեպտեմբեր, 2020 13:26 ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի ներգրավմամբ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառվել է 300 միլիոն դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։ 22 սեպտեմբեր, 2020 11:55 Կպատվաստվե՞ք, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ լինի Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ լիներ, աշխարհում բնակչության մեծամասնությունը՝ 74%-ը, կպատվաստվեր, իսկ 26%-ը՝ ոչ։ Այս անգամ թվերը խոսում են չպատվաստվելու պատճառների և կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ամենից շատ ցանկություն ունեցող երկրների մասին։
21 September, 2020 22:05 Armenia Celebrates 29 Years of Independence from the USSR ✓Today, September 21, is Armenia’s 29th Independence Day. For this occasion, CivilNet has prepared some special reports.

✓Pre-Independence Newspapers Reflected on Visions and Concerns of a Free Armenia.

✓Turning the Clock Back

✓Vanadzor: Independence, Reality and Expectations

✓Vanadzor: The Independence Generation

✓September 1991: What Did the People Say? What Did the Press Write?

✓Armenia’s Strategy for 2050
21 սեպտեմբեր, 2020 20:05 Վանաձոր. անկախություն, իրականություն և սպասելիքներ Անկախ Հայաստանը 29 տարեկան է: Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումները պետք է կազմակերպվեին Հայաստանի տարբեր քաղաքներում: Անցած տարի տոնը տեղափոխվել էր Գյումրի, այս տարի նախատեսվում էր այն նշել Վանաձորում։ Սակայն համավարակը խառնել է պլանները: 2020-ի սեպտեմբերի 21-ը տարբեր է նախորդներից․ զանգվածային խոշոր միջոցառումներ չկան, առաջին անգամ տոնը մեծ շուքով չի նշվում: Այնուամենայնիվ, անկախության տոնի առթիվ ՍիվիլՆեթը Վանաձորում է՝ բնակիչների ու հյուրերի հետ խոսելու քաղաքի, դրա ակտիվ երեկոների և անկախության մասին:
21 սեպտեմբեր, 2020 16:53 Մամուլի էջերը անկախության հանրաքվեից առաջ
1991-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից առաջ ակտիվ էր մամուլը. մտավորականները պարբերաբար «Այո»-ի ու «Ոչ»-ի մասին էին խոսում, իսկ քաղաքական գործիչները՝ կանխագուշակում երկրի քաղաքական ու տնտեսական ապագան։ Ինչ էին խոսում, ինչ մտահոգություններ ու տեսլականներ էին արտացոլվում Անկախության տարվա մամուլի էջերում։
21 սեպտեմբեր, 2020 15:22 Վանաձոր. անկախության սերունդը Ի սկզբանե Ղարաքիլիսա, խորհրդային ժամանակներում՝ Կիրովական, իսկ անկախ Հայաստանում Վանաձոր․ տարիների ընթացքում քաղաքը փոխել է անունը: Անվան հետ ամեն անգամ փոխվել է նաև քաղաքի կյանքը։

Լոռվա համ ու հոտով, բնորոշ հանդարտությամբ ու խաղաղությամբ, անցյալի ուրվական հիշեցնող քանդված ու լքված շենքերով ու գործարաններով, սոցիալական ու տարատեսակ այլ խնդիրներով, հակասություններով, ստեղծագործականությամբ ու իրեն սիրահարված երիտասարդներով Վանաձորն արդեն 29-ամյա անկախ Հայաստանի ամենակոլորիտային անկյուններից է։ Վանաձորում ապրելու, դրանից ոգեշենչվելու, ստեղծագործելու ու առաջացրած խնդիրները հաղթահարելու մասին է ՍիվիլՆեթին պատմում անկախության վանաձորցի սերունդը:
21 սեպտեմբեր, 2020 12:23 1991-ի այս օրը․ ինչ էր գրում մամուլը, ինչ էր կատարվում երկրում ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 1991-ի մամուլի էջերը՝ պարզելու, թե ինչ էին գրում թերթերը սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեից առաջ և դրանից հետո։ Ներկայացնում ենք հատվածներ «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Գրական թերթ», «Յառաջ» և «Հայք» թերթերի հրապարակումներից։
21 սեպտեմբեր, 2020 12:13 Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։
21 սեպտեմբեր, 2020 12:11 1991-ի սեպտեմբեր․ ինչ էր խոսում ժողովուրդը, ինչ էր գրում մամուլը Հայաստանն այսօր տոնում է իր անկախության 29-ամյակը: Ի՞նչ տրամադրություններ էին երկրում 1991 թվականի այս օրը, ի՞նչ մտավախություններ ու հարցեր ուներ ժողովուրդը, ովքե՞ր էին դեմ անկախացմանը, և ի՞նչ էր գրում մամուլն այդ մասին․ դիտեք ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցը։
21 սեպտեմբեր, 2020 11:52 ԱՄՆ-ը ողջունում անկախ դատական համակարգ և օրենքի գերակայություն հաստատելու Հայաստանի ջանքերը ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու մեր գործընկերության կառուցումը՝ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև կապերը՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խաղաղության և բարեկեցության ձգտելու ցանկության վրա հիմնված։ 21 սեպտեմբեր, 2020 10:34 Փաշինյանը կհրապարակի Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։ 20 սեպտեմբեր, 2020 18:41 Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը. ԱԳՆ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները։