8 փետրվար, 2019 10:24 Կառավարությունն ընդունեց իր գործունեության հնգամյա ծրագիրը Փետրվարի 8-ի արտահերթ նիստում կառավարությունը հաստատեց իր գործունեության հնգամյա՝ 2019-2023 թվականների ծրագիրը։ Այն այսօր կուղարկվի Ազգային ժողովին։

«Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը և դա հնարավորություններ ստեղծելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
8 փետրվար, 2019 09:54 Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու․ Լենա Նազարյան Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու․ այս և մի քանի այլ նորությունների մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։

Նա հայտնել է, որ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ մոտ 5 ժամ քննարկել է պարգևավճարների խնդրի ու հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը։
7 փետրվար, 2019 19:40 Walking the Velvet Revolution This short film chronicles the participation of four young optimistic young people in the journey that became Armenia’s Velvet Revolution. 7 փետրվար, 2019 18:32 Քաղաքացիները՝ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին Կառավարությունն անցնում է գործնական քայլերի՝ հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու ուղղությամբ։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել, թե որն է քաղաքացիների մոտեցումն այս հարցում։ 7 փետրվար, 2019 18:28 Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ խոսնակ Այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ այս մասին հղում անելով սեփական աղբյուրներին՝ փոխանցում են «Հայկական ժամանակ» և Factor կայքերը։

Տեղեկությունների համաձայն՝ նրա հարցաքննությունը տևել է մի քանի ժամ:

Վերջին օրերին ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

7 փետրվար, 2019 17:34 Մեր հայրենիքը․ զրույց Ալեն Սիմոնյանի հետ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ քննարկումը վերածվեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ քննադատության և հոդվածների տարափի։ Հատկապես ուժգին էր ՀՅԴ-ի հակազդեցությունը, անգամ քննարկումն էր համարվում անթույլատրելի և դատապարտելի։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչպես է հղացել օրհներգը փոխելու գաղափարը, ինչով է այսօր այդ հարցը հրատապ։ Հայաստանի օրհներգը, զինանշանը և դրոշը ընդունվել է 1991-ին՝ վերցնելով այն Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ)։ 1990-1991-ին քննարկվել է նոր օրհներգ ունենալու, 2006-ին՝ «Մեր հայրենիք»-ը փոխելու հնարավորությունը։ 7 փետրվար, 2019 15:44 Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին կրկին հարցաքննվել է․ լրատվամիջոցներ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին կրկին հարցաքննվել է մարտի 1-ի գործով։ Այսպիսով նրա հարցաքննությունն ավարտվել է։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սարգսյանը շարունակում է այս գործով վկայի կարգավիճակ ունենալ:
7 փետրվար, 2019 12:13 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի գլխավորությամբ, փետրվարի 7-ին հրապարակեց որոշումը՝ մերժելով Քոչարյանի փաստաբանների բողոքը երկրորդ նախագահին ազատ արձակելու վերաբերյալ։

Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ վիճարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Բողոքը քննվեց երեք նիստի ընթացքում՝ հունվարի 29-ին, հունվարի 31-ին և փետրվարի 4-ին։
7 փետրվար, 2019 11:46 Ի՞նչ են ակնկալում քաղաքացիները նոր խորհրդարանից Քաղաքացիներն ակնկալում են, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը նոր աշխատատեղերի ստեղծման խթան կհանդիսանա։ Նրանք ասում են՝ չեն մոռացել նախընտրական խոստումները և հույս ունեն, որ խորհրդարանը դրանք կյանքի կկոչի։
7 փետրվար, 2019 10:31 Աշոտ Ղուլյանն արձագանքել է Սամվել Բաբայանի հայտարարություններին Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել տարածքային զիջումների հարցը
«Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի ՞ մասին է բանակցել, ի՞նչ զիջումներ պետք է անեիք, ինչպե՞ս պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանն այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում են, թող այն ժամանակ բլբլային», ասել է Բաբայանը
«Ամբողջ այդ վերնախավն այն ժամանակ «բերանը ջուր էր հավաքել» Երբ նրանք անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել, այդ ժամանակ պարզ կլինի նաև, թե ինչու են ինձ կալանավորել», ասել է Բաբայանը
Սամվել Բաբայանի հայտարարությանը Ֆեյսբուքում արձագանքել է Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը։
«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությ
6 փետրվար, 2019 17:44 Մարտի 1-ի գործ․ Սերժ Սարգսյանից բացի ովքե՞ր կարող են հարցաքննվել Մարտի 1-ի պատասխանատուներից մեկն ու Մարտի 1-ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանն օրերս կանչվել է հարցաքննության վկայի կարգավիճակով։ Նրանից բացի ովքե՞ր կարող են կանչվել հարցաքննության։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Վերջինս նշում է, որ Մարտի 1-ի թիվ 1 շահառուն ոչ միայն Սերժ Սարգսյանն է, այլ ամբողջ ՀՀԿ-ական վերնախավը։ Սաքունցը անդրադառնում է նաև բանակի խնդիրներին։ 6 փետրվար, 2019 17:04 Թուրքիան դատապարտում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու Մակրոնի որոշումը Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումը։

«Մենք դատապարտում և մերժում ենք սեփական երկրում քաղաքական խնդիրների առերեսվող Մակրոնի՝ պատմական իրադարձությունները քաղաքական նյութի վերածելու փորձերը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Վերջինիս հայտարարությունում նշվում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումները քաղաքական ստեր են՝ առանց որևէ իրավական հիմքի և պատմական փաստերին հակասող»։

«Դրանք անվավեր են Թուրքիայի համար»,- հայտարարել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակի պնդմամբ՝ նրանք, ովքեր «անտեսել են 2005-ին Էրդողանի կոչը՝ ստեղծել պատմական հանձնաժողով պատմական փաստերի վրա լույս սփռելու նպատակով, այժմ մանիպուլացնում են դրանք»։