30 մարտ, 2020 18:49 Նախիջևանում ուսանողներին ծեծել են «զրո հիգիենայից» բողոքելու համար․ Ադրբեջանն այս շաբաթ Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողներին տեղավորել են Նախիջևանում․ նրանք բողոքում են «զրո հիգիենայից», ջրի ու ախտահանիչ նյութերի պակասից
Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 209։ Այս ցուցանիշը կասկած է հարուցում
Ադրբեջանում կերկարացվի զորակոչը
Իշխանություններն ազատ են արձակել 200 կալանավորի
30 March, 2020 16:19 Another Case of Coronavirus Confirmed in Armenia’s Armed Forces A serviceman has tested positive for coronavirus after a test within the last 24 hours, according to Shushan Stepanyan, Press Secretary of Armenia’s Defense Ministry.

30 մարտ, 2020 16:16 Էներգակիրների գների նվազման ֆոնին Երևանը կարող է գազի գնի շուրջ քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի հետևանքով նվազում են էներգակիրների, այդ թվում՝ գազի գինը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ այդ փոփոխության համատեքստում պաշտոնական Երևանը քննարկումներ սկսզի գազի գնի շուրջ։ 30 մարտ, 2020 15:37 Կորոնավիրուս․ Գերմանիան արագ սովորեց իտալական փորձից և կանխեց նույն սցենարի կրկնությունը Գերմանիան կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով հինգերորդն է աշխարհում․ վերջին տվյալներով երկրում գրանցվել են 58 հազարից ավելի դեպքեր և 455 մահ։ Ինչպե՞ս է Գերմանիային հաջողվել հասնել նման ցուցանիշների՝ եվրոպական մյուս երկրների համեմատ, ինչպե՞ս են թեստավորվում գերմանացիները, կարանտինային ի՞նչ սահմանափակումներ են գործում, տնտեսական աջակցության ի՞նչ փաթեթներ են մշակվում, արդյոք Շենգենյան համաձայնագիրը վտանգվա՞ծ է․ այս և այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է բեռլինյան Միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Ղազինյանի հետ։ 30 մարտ, 2020 14:58 Հայաստանը պետք է հայտարարի կորոնավիրուսի զրոյացման քաղաքականություն. ICHD Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (համառոտագիր) է պատրաստել, որում առաջարկություններ կան կառավարությանը, հանրությանը և գործարար համայնքին՝ ինչ քայլեր ձեռնարկել կորոնաճգնաժամի ժամանակ։

30 մարտ, 2020 14:34 «Ժողովրդավարական հետընթաց». ԱԺ-ում քննադատում են կառավարության նոր առաջարկները Ազգային ժողովի պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը: 30 March, 2020 14:26 Armenia to Have a “Green Zone” on the Georgia-Russia Border By Ani Paitjan

Georgia and Russia will provide a “green zone” for Armenian cargo at the Upper Lars checkpoint on the Russian-Georgian border.
30 մարտ, 2020 12:55 Միանվագ օգնություն՝ աշխատանքից ազատվածներին Նրանք, ովքեր մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը, այժմ չունեն նոր աշխատանք և չեն համարվում այլ ծրագրերի շահառու, կստանան միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով. կառավարության մարտի 30-ի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Օգնությունը ստանալու համար պետք է էլեկտրոնային եղանակով դիմել նախարարությանը:
30 մարտ, 2020 12:44 Կառավարությունը կաջակցի մարտի 13-30-ն աշխատանքից ազատվածներին Մարտի 30-ին կառավարությունը նոր որոշումներ է ընդունել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։

Ծրագրերից մեկի շահառուն հղի կանայք են, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած հատվածում՝ չանցնելով այլ աշխատանքի։ Օգնությունն ընտանիքին կտրամադրվի միանվագ և 100 հազ․ դրամի չափով։
30 մարտ, 2020 12:33 Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ դրական տեղաշարժ կա Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ: Սակայն վերջինը նույնպես կդառնա ծանր, քանի որ նրա վիճակի բարելավում է նկատվում. այս մասին կառավարության մարտի 30-ի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ևս 2 հիվանդ, որոնց վիճակը բժիշկները համարում էին ծանր, կդադարեն համարվել այդպիսին և կտեղափոխվեն սովորական պալատ:
30 մարտ, 2020 12:16 Արտակարգ դրություն․ կառավարությունը մտադիր է վերահսկել մարդկանց տեղաշարժը Համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն իրավունք է ստանալու միջամտել քաղաքացիների անձնական տվյալներին․ այս մասին մարտի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: 29 մարտ, 2020 23:52 Ռուսաստանի դժվարությունները շոկային կլինեն ԵԱՏՄ երկրների համար․ Միխայիլ Դելյագին Ռուսաստանցի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարում թափ հավաքող տնտեսական ճգնաժամը վերածվում է գլոբալ դեպրեսիայի: «Կորոնաճգնաժամը», վստահ է նա, ուղղակի արագացրեց այդ գործընթացը, որի հետևանքով համաշխարհային շուկաները մասնատվելու են տարածաշրջանային մակրոշուկաների: