12 դեկտեմբեր, 2019 20:16
Ոստիկանությունը գաղտնալսելո՞ւ է քաղաքացիներին. զրույց ռիսկերի մասին
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են
ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ: Նախ պետք է արմատական փոփոխություններ կատարել իրավապահ համակարգում, ներդնել դրանց թափանցիկ ու հաշվետու աշխատանքի մեխանիզմներ, նոր միայն այդ կառույցներին հնարավորություն տալ գաղտնալսելու քաղաքացիների հեռախոսային խոսկացությունները: Օրենսդրական նախաձեռնության ռիսկերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: