1 փետրվար, 2019 17:45 Le savoir comme force géopolitique en Arménie Frédéric Encel est professeur en Relations internationales et sciences politiques à la PSB Paris School of Business, ainsi que maître de conférences à Sciences Po Paris.
Il est spécialisé dans le conflit israélo-palestinien et a mené de nombreuses recherches sur le Printemps arabe.

Frédéric Encel a discuté avec Ani Paitjan, dans le studio de CivilNet, de la valorisation du savoir comme force géopolitique en Arménie.
1 փետրվար, 2019 17:06 Խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ․ Մերկելը՝ Բաքվի և Երևանի վերջին շփումների մասին Լավ է, երբ մարդիկ խոսում են իրար հետ, բայց խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ․ այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Կարծում եմ՝ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը։ Այդ մեկը պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամություն ցույց տա նման խիզախ քայլերի։ Վերջին հաշվով, երկու կողմերը պետք է համաձայնության գան»,- Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների շփումների մասին հարցին ի պատասխան ասաց Մերկելը։
1 փետրվար, 2019 16:44 Հայկական ֆուտբոլի գարուն-աշունը և լեգեոներների սահմանափակման խնդիրը․ զրույց Արման Սահակյանի հետ Հայկական ֆուտբոլում վերջին շաբաթների ընթացքում՝ ակումբների տերերի, մարզիչների, ֆեդերացիայի և ֆուտբոլիստների մասնակցությամբ, բուռն բանավեճ է ծավալվել գարուն-աշուն ձևաչափով առաջնություն անցկացնելու և լեգեոներների սահմանափակման խնդիրների շուրջ։ Հետևելով Ռուսաստանին, տարիներ առաջ Հայաստանը անցում կատարեց աշուն-ամառ ձևաչափին։ Այս ձևաչափի դեպքում գրեթե երեք ամիս՝ հունիս, հուլիս, և մասամբ՝ օգոստոս, թիմերը ֆուտբոլ չեն խաղում։ Ավելի վիճելի է օտարերկրացիների թվի սահմանափակման հարցը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ։
1 փետրվար, 2019 15:36 ՀՀ Ազգային Անվտանգութեան և Հայաստանի Պաշտպանուածութեան Մասին Նամակ երկրէն
Մօտ երկու ամիս առաջ, դիմատետրի էջիս վրայ տեղադրած էի Հայաստանի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Խորհուրդի քարտուղարին՝ Արմէն Գրիգորեանի հետ ընկերական հանդիպումի մը լուրը, եւ ընթերցողներուս տեղեկացուցած էի, որ շուտով պիտի գրեմ Արմէն Գրիգորեանի հետ մեր զրոյցի ու մեր երկրի անվտանգութեան վերաբերող խնդիրներու մասին:
1 փետրվար, 2019 13:04 Հայաստանում ժողովրդավարությունը այլևս վտանգված չէ․ Նիկոլ Փաշինյան Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զարգացումների տրամաբանական գագաթնակետն անցյալ տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, նրա խոսքով, միակ չվիճարկված ընտրություններն էին 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին կայացած ընտրություններից ի վեր: 1 փետրվար, 2019 12:44 ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 10 մլն եվրո։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործը վերաբերում է 2006թ․ աշնանը Ռուսաստանից վրաստանցիների զանգվածային ձերբակալությանն ու արտաքսմանը։ Վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման, քանի որ այն կայացրել է ՄԻԵԴ Մեծ պալատը։ Ինչպես ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Եվրոպայի խորհուրդը վերահսկելու է վճռի կատարման գործընթացը։ 1 փետրվար, 2019 12:03 2018-ին գրանցվել է 5,8% տնտեսական ակտիվություն Հայաստանում 2018-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8%, սպառողական գների ինդեքսը՝ 2,5%․ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ 1 փետրվար, 2019 11:37 Տպավորություն է, որ Արցախի հարցում ամենաչտեղեկացվածը ես եմ․ Նիկոլ Փաշինյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպումը տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդարանում։ Ինչպես համայնքի առավել ակտիվ մոտ 70 անդամների, այնպես էլ շուրջ 600 հայերի մասնակցությամբ հանդիպմանը Փաշինյանին տվեցին բազմաթիվ հարցեր։ Դրանք վերաբերում էին Արցախի խնդրի կարգավորմանը, սփյուռքի նախարարության լուծարմանը։ Հանդիպումից հետո վարչապետը մեկնեց Բեռլին։ 1 փետրվար, 2019 10:18 Վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան Հայաստանի վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանը։ 1 փետրվար, 2019 10:11 Ես ձեր ծառան եմ, տերը դո՛ւք եք․ Նիկոլ Փաշինյան «Երբ որ ասում եք՝ դուք վարչապետ եք դարձել, դուք մեր տերն եք, դուք սխալ եք ասում, այդ դուք եք տերը Ձեր հայրենիքում։ Կարող է՝ Հայաստանում եղել է ղեկավար, որին հաճույք է պատճառել, որ մարդիկ ասեն՝ իրենց տերն է, բայց ես ձեր ծառան եմ, տերը դուք եք»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գերմանիայի Քյոլն քաղաքի հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում հունվարի 31-ին տեղի ունեցավ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ ։
1 փետրվար, 2019 10:08 Մենք այդ հարցին չենք պատասխանի, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել․ Նիկոլ Փաշինյան Ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ․ այսպիսի հարցադրում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` վարչապետ Փաշինյանն ասել է.

«Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:
31 հունվար, 2019 21:34 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի կարող քննարկել «տարածքներ ստատուսի դիմաց» բանաձևը։

«Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո ընթացող ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ պարոն Փաշինյանի այդ հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է հրաժարում բանակցություններից»,- ասված է հայտարարությունում։