19 օգոստոս, 2019 19:39 Անկարան հեռացնում է Վանի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետներին Վանի, Դիարբեքիրի ու Մարդինի քաղաքապետները ազատվել են աշխատանքից
Վանի քաղաքապետարանում նորից կախել են Էրդողանի՝ պատից իջեցված նկարը
Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում՝ Մուսա լեռան Վաքըֆ գյուղում, նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
19 օգոստոս, 2019 16:37 Ինչ են գրում պատգամավորները Ամուլսարի հանքի շահագործման մասին․ կարծիքներ Ֆեյսբուքից Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան օրակարգի թիվ մեկ հարցը Ամուլսարի հանքի շահագործումն է։ Խորհրդարանականները թեմայի շուրջ տարբեր կարծիքներ ունեն, անգամ՝ նույն խմբակցության ներսում։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորներից մի քանիսի դիրքորոշումները՝ առանց խմբագրման։ 19 օգոստոս, 2019 15:51 Չինարի, գազատար, միջդիրքային պատերազմ․ ինչ է կատարվում Հայաստան-Ադրբեջան սահմանին Օգոստոսի 18-ից համացանցում քննարկվում է լուրն այն մասին, թե հայկական բանակը Ադրբեջանի հետ սահմանին ռազմավարական բարձունքներ է գրավել, ինչի արդյունքում, ըստ հաղորդագրությունների, Չինարի գյուղն այլևս չի գնդակոծվի․ ընդհանուր առմամբ ազատագրվել է 140 հեկտար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջդիրքային ու տեղեկատվական պատերազմի, ներհայկական օրակարգում այս թեմայի շրջանառման մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։
19 օգոստոս, 2019 12:44 «Դիրքերի բարելավում». ՊՆ խոսնակը՝ Տավուշում «140 հեկտար տարածք ազատագրելու» մասին Ադրբեջանի հետ սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի է ունեցել հայկական բանակի դիրքերի բարելավում. այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե «հայկական բանակը ռազմավարական բարձունքներ է գրավել Ադրբեջանի հետ սահմանին՝ ազատագրելով 140 հեկտար տարածք»։

«Տեղի է ունեցել դիրքերի բարելավում»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Նշեց միայն, որ սա մշտական գործընթաց է։

19 օգոստոս, 2019 12:35 «Մեր ու մանուկ կերթանք-կպառկենք ասֆալտին». ջերմուկցիները՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին Ջերմուկի բնակիչների շրջանում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքը նույնն է՝ չպետք է շահագործվի։ Բնակիչները, սակայն, անորոշ վիճակում են։ Ասում են՝ մի կողմից ունեն ժողովրդավար պետություն, մյուս կողմից՝ ժողովրդավար պետությունում ստիպված են սեփական ուժերով ժողովրդավարություն հաստատել։ Այստեղ մարդիկ միանշանակ վստահ են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի ոչ միայն բնությանը, այլ նաև զբոսաշրջությանը։
19 օգոստոս, 2019 11:09 2,1 միլիարդ դրամ՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կառավարությունը 2,1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 18 օգոստոս, 2019 20:22 Ամուլսարի փորձաքարը Եթէ Հայաստանի մէջ տնտեսական ոլորտ մը կայ, որ հայ աշխատաւորի քրտինքի շահագործման, ժողովուրդի եւ պետութեան հարստութեան կողոպուտի ու թալանի, մի քանի մարդոց հարստացման ու հայրենիքի բնութեան քայքայման լաւագոյն օրինակ կրնայ հանդիսանալ, ապա այդ ոլորտը անպատասխանատու հանքարդիւնաբերութիւնն է...

17 օգոստոս, 2019 20:27 Մա՛յր մեր Էսօր քո օրն է, Տիրամեր, որ մերն ես ու տերը չես։ Խաղողօրհնեք է, բայց ճշմարիտ որթատունկը Տերն է, իսկ դո՞ւ։ Երևի ողկույզն ես, որ կճզմեն ու քեզնից քամված որդուդ արյունը քեզ կհրամցնեն։ Վերափոխման տաղավար տոն է, ուստի հարկ է Տերունական հին աղոթքը Նոր Հայաստանի արդեն մոռացված աշխարհիկ հանգով կրկին գրառել քո պատվին, մա՛յր մեր։

Մա՛յր մեր, որ մեզանում տնայնագործական մակարդակի սուրբ ես, իսկ երկնքում՝ ընդամենը Աստվածամայր, նույն ինքը՝ Տիրամեր, արի իշխանափոխություն անենք՝ հանուն Մոր և Մանկան և Հոգու թավշյա, հեղափոխական, չէ՞ որ երկրում իրավիճակ է փոխվել։ Եկ «Մայր մեր»-ը բարձրաձայնենք։ Հենց էսպես. «Մայր մեր, որ հերկինս ես ու երկրի վրա, սուրբ եղիցի անունը քո, եկեսցե մայրիշխանությունը քո, եղիցի կամք քո որպես հերկինս և հերկրի…», մնացածը՝ ըստ ճաշակի և իսկության։
17 օգոստոս, 2019 13:41 Ռուսաստանը «հնարավոր չի համարել» Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստանին ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: 17 օգոստոս, 2019 13:15 «Լիդիան Արմենիա»-ի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրություն է տարածել, որը ներկայացվում է ստորև․
 
«2019 թվականի օգոստոսի 14ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի 1ին մասի և 322րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին 2019 թվականի օգոստոսի 14ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։
Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․ Դեռևս 2018 թվականի հուլիսի 24ին «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնատար անձի կողմից հաղորդում էր ներկայացվել առ այն, որ 2018 թվականի հունիսի 22ից մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով փակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը, վերջիններիս կողմից հասարակական կարգի կոպիտ խախտման գործողություններով զուգորդված՝ իրականացվում է ինքնիրավչություն, որի հետևանքով Ընկերությանը շարունակաբար վնասներ է կրում։
Նախապատրաստվա
16 օգոստոս, 2019 18:56 Նիկոլ Փաշինյանին 10-բալանոց համակարգով 5 ենք նշանակում․ Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Ամուլսարի խնդրին, Սահմանադրության փոփոխությանը, պետբյուջեից մոտ 950 մլն դրամով ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելուն, Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը։ 16 օգոստոս, 2019 13:31 Անպտղության խնդիրը «բեղմնավոր» լուծում է գտել Մելինեն և Արմենը ամուսնության 12-րդ տարում սպասում են իրենց առաջնեկին։ Երկար տարիներ անպտղություն ունեցող զույգը արտամարմնային բեղմնավորման շնորհիվ դեկտեմբերին աղջիկ կունենա։ Տարատեսակ բուժումների համար ստիպված են եղել բազմաթիվ վարկեր և պարտքեր կուտակել։ Անպտղության խնդրին առերեսված որոշ զույգերի ֆինանսական բեռը պետությունն արդեն իր վրա է վերցնում։
16 օգոստոս, 2019 10:47 ՍիվիլՆեթն արժանացել է Fritt Ord և ZEIT-Stiftung հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին ՍիվիլՆեթ մեդիա հարթակն արժանացել է Fritt Ord և ZEITStiftung երկու հիմնադրամների Ազատ մամուլի մրցանակին․ այս մասին ասված է Fritt Ordի կայքում։ Մրցանակի նպատակն է աջակցել այն լրագրողների անկախ գործունեությանը, որոնք շարունակում են խոսել և խնդիրներ բարձրաձայնել՝ չնայած բռնաճնշումներին ու ֆինանսական դժվարություններին։
«Հայաստանյան ՍիվիլՆեթ մեդիա հարթակը կարևոր դերակատարություն է ունեցել անցյալ տարի զանգվածային ցույցերի ընթացքում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս մարդկանց տեղեկացնելով քաղաքացիական և քաղաքական հեղափոխության ընթացքի մասին։ ՍիվիլՆեթը զանգվածային ցույցերը լուսաբանել է շուրջօրյա ուղիղ հեռարձակումներով և այն պարբերականներից մեկն է, որն ուշադիր հետևել է հետագա քաղաքական զարգացումներին։ ՍիվիլՆեթը լուսաբանում է այն թեմաները, որոնք սովորաբար անտեսվում են գլխավոր լրատվամիջոցների կողմից՝ կլիմային ու բնապահպանությանը առնչվող հարցեր, կանանց, փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներ, ստեղծագործական ազատություն և այլ հարցեր, որոնք վերաբերում են երիտասարդ սերնդին։
16 օգոստոս, 2019 10:43 Հայաստանի տնտեսական ցուցանիշները տպավորիչ են․ Հայկ Գևորգյան Տնտեսական մեկնաբան, իշխանական 《Իմ քայլը》խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ ինքն անձամբ կողմ չէ Ամուլսարի և/կամ որևէ հանքի շահագործմանը, սակայն միջազգային դատարանում Հայաստանը կարող է պարտվել և մեծ տուգանքների ենթարկվել, եթե ոչ ասի Լիդիանի գործունեությանը Հայաստանում։ Գևորգյանը կարծում է, որ այդ գումարն այնքան մեծ է, որ Հայաստանի տնտեսությունը ուղղակի ծնկի կգա։ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը տրանսֆորմացիայի փուլում է, իսկ տնտեսական ցուցանիշները տպավորիչ են։ 15 օգոստոս, 2019 19:19 Ամուլսարը չի կարելի շահագործել․ Միքայել Նահապետյան «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ընդգծում է, որ Ամուլսարը որևէ պարագայում չի կարելի շահագործել, քանի որ դրան դեմ են Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները, դա բնապահպանական մեծ վնաս է պատճառելու Հայաստանին։ 15 օգոստոս, 2019 17:38 Առաջնայինը ջերմուկցիների կարծիքն է. Սուրեն Սահակյանը՝ Ամուլսարի հանքը շահագործելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը պնդում է, որ Ամուլսարի ոսկու հանքը չպետք է շահագործվի, քանի որ Ջերմուկի բնակչությունը դեմ է։ «Ջերմուկցիները պայքարում են առողջ ապրելու իրենց իրավունքի համար, և այն պետք է գերակա լինի «Լիդիան» ընկերության շահերի նկատմամբ»,- ասաց Սահակյանը։