8 հունվար, 2020 10:03 Իրանում Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռ է կործանվել Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ըստ տարբեր աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է 169-180 մարդ:

Իրանական Press TV-ն հաղորդում է, հղում անելով Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայանի ներկայացուցչին, որ ինքնաթիռը բռնկվել է ընկնելուց հետո: Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով:
7 հունվար, 2020 21:31 Գործարկվում է Թուրքական հոսքը. ինչ կստանան Ռուսաստանն ու Թուրքիան և մյուսները Հունվարի 8-ին Թուրքիայում տեղի կունենա Սև ծովի հատակով անցնող և Ռուսաստանն ու Թուրքիան կապող ավելի քան 900 կմ երկարություն ունեցող Թուրքական հոսք գազատարի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պւոտինը։ 2003 թ. գործարկված Կապույտ հոսքից հետո սա Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա բնական գազի մատակարարումներ իրականացնող երկրորդ գազատարն է։ Երկու խողովակաշարից բաղկացած Թուրքական հոսքն ունի ընդհանուր առմամբ տարեկան 31,5 մլրդ խմ թողունակություն։ Նախատեսված ծավալի կեսը՝ 15,75 մլրդ խմ, սպառվելու է Թուրքիայում, իսկ մնացածը նախատեսվում է արտահանել Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա և Ավստրիա։

7 հունվար, 2020 19:02 Պուտինը ժամանել է Դամասկոս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին ժամանել Է Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Vesti.ru կայքը, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հենց օդանավակայանից Պուտինը մեկնել է Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարական կետ: Այնտեղ նրան դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին։

7 հունվար, 2020 18:07 Տոներն են հեռանում Այ հիմա, երբ այլևս դանակը հասել ու քերել է բազմաչարչար բդի ոսկորը, երբ հանիրավի զրպարտված բլինչիկը վերստին անմահ է հռչակվել, երբ վարչապետը ելել է Արտանիշ սարի գագաթը ոչ թե թուրքի ճակատին թքելու, այլ հեռու-մոտիկ արտասահմանցոց խաղաղության կոչ անելու, երբ վառվել ու մարել են ճրագալույցի մոմերը, ինչպես նաև մի հեռավոր մայրցամաք, ու շատերս էս առիթով մի քիչ հուզվել, մի քիչ կոալայացել ենք, արժի հետգրությամբ համալրել Աման, աման, Ամանորի նախատոնական տեքստը։ Թե հավես անեք՝ հինը կարդացեք, նոր սրան անցեք։ 7 հունվար, 2020 17:28 Կարդալով մեծերին․ Սամվել Զուլոյան (Զուլո) Գրող, Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը կարդում է Սամվել Զուլոյանի (Զուլո) «Թռչնաձուկը» ստեղծագործությունը։

6 հունվար, 2020 21:31 Ջոն Բոլթոնը պատրաստ է ցուցմունք տալ Թրամփի իմփիչմենթի գործով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով:

«Ես եկել եմ եզրահանգման, որ եթե Սենատը իմ կողմից ցուցմունք տալու ծանուցագիր ուղարկի, ես պատրաստ եմ ցուցմունք տալ»,- հայտարարել է Բոլթոնը:
Լրացվում է...
6 January, 2020 19:30 Dastakert: The Armenian Ghost Town Dastarkert is one of the smallest cities in Armenia, located in Syunik Province in the southern part of the country. It once served as the resting place for monks from Tatev monastery. Dastarkert is known for its copper and molybdenum minerals. But, as the Soviet Union began to collapse in the late 1980s, the town's factories began to close leading to a mass emigration that nearly emptied the town. 6 հունվար, 2020 15:40 Ծննդյան տոնի պատարագ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում․ ֆոտոշարք Հունվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

6 հունվար, 2020 14:38 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման հարցը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ օրենսդիրներն այս շաբաթ քվեարկության կդնեն մի բանաձև, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Հայտարարությունը հրապարակված է խոսնակի կայքում: 6 հունվար, 2020 01:05 Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին «Այս գրառումները ծառայում են որպես ծանուցում ԱՄՆ Կոնգրեսին, որ եթե Իրանը հարված հասցնի որևէ ամերիկացու կամ ամերիկյան թիրախի, ԱՄՆ-ը արագ և ամբողջապես հետ կհարվածի, և հնարավոր է՝ անհամաչափ: Իրավական նման ծանուցում չի պահանջվում, բայցևայնպես տրված է»։ 6 հունվար, 2020 00:51 Իրանը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների նոր կրճատման մասին Իրանը հայտարարել է, որ այլևս իրեն պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015-ին համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին: Սա միջուկային գործարքի պարտավորությունների հերթական կրճատումն է։ Իրանի կառավարության հայտարարությունն ընթերցվել է իրանական հեռուստատեսության եթերում, հաղորդում է Reuters-ը։

5 հունվար, 2020 23:14 Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագրի դադարեցմանը և երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, հաղորդում է Reuters-ը:

Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանի հատուկ նիստին մասնակցել է 170 պատգամավոր` 329-ից։ Սուննիական և քրդական խմբակցությունները բոյկոտել են նիստը, քանի որ օտարերկրյա ներկայության հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են շիաների դիրքորոշումից:
5 հունվար, 2020 14:38 Իրանը բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը ևս բարեկամ երկիր է․ Նիկոլ Փաշինյան «Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ համապատասխան կառույցներին հանձնարարականներ են տրվել հետևելու իրավիճակին և «մատը զարկերակի վրա պահելու»:
5 հունվար, 2020 14:25 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը:

5 հունվար, 2020 12:16 Financial Times-ը Հայաստանն ընդգրկել է 2020-ին «ուր այցելելու» ուղղություններում Հայաստանում այցելուներին գրավելու հիմնական օբյեկտը միջնադարյան վանքերի ու եկեղեցիների արտասովոր հավաքածուն է, որոնցից շատերը գտնվում են գեղատեսիլ լեռների մեջ: Օրինակ, Ազատի գետի կիրճի վերնամասում Գեղարդի 13-րդ դարի վանքը կերտվել է ժայռի մեջ։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ինչպեսև Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները։

Սակայն Երևանն ու գինեգործական վայրերը նույնպես շատ գրավիչ են։ «Երևանը տարածաշրջանի ամենակենսուրախ և քաղցր քաղաքներից մեկն է,- Steppes Travel-ից ասում է Ջասթին Ուոթերիջը:- Հայաստանը և նրա մայրաքաղաքը անսպասելի հաճույք են, որը պետք է հայտնագործել, մինչև առեղծվածը հայտնի դառնա»։

5 հունվար, 2020 11:55 Կարդալով մեծերին. Համո Սահյան «Մակսեդան» դպրոցի աշակերտներ Սոֆիան, Ռոբերտը, Եվան և Ավետիքը կարդում են Համո Սահյանի «Նոր տարվա հետ նորանալով» ստեղծագործությունը։