Գլխավոր Լրահոս

Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ փոփոխվող բնույթը․ Օվերչուկ

Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ փոփոխվող բնույթը․ Օվերչուկ

ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նրանք երբևէ պաշտոնապես սկսեն այս տեսակի բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք Եվրամիության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև հետևենք Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից այսօր հնչող հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ», - նշել է նա։

Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումների կազմում: Հետևաբար, ըստ Օվերչուկի, ընտրությունը կրելու է համալիր բնույթ՝ հաշվի առնելով Եվրոպական միության էության փոփոխության դինամիկան:

«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է», - հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում