Բողոքի ակցիա՝ ԵՊՀ-ի մոտ

Վէմարդ երիտասարդական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ուսանողները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Երևանի պետական համալսարանի մոտ:

«Քիչ առաջ ստացանք օպերատիվ տեղեկություններ, որ վաղը ժամը 09:30 ԵՊՀ ուսանողները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ԵՊՀ ադմինիստրացիայի խայտառակ պահելաձևի առնչությամբ: Ուստի մենք կանցկանցենք ՇՏԱՊ ՀԱՎԱՔ, վաղը ժամը 09:30 ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ!

Խնդրում ենք մեզ միանան նաև դասախոսները:

Բոլորին կոչ ենք անում չտրվել սադրանքների և գործել ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Ժամը 14:00-ի հավաքը, որը պետք է կայանար Ազատության հրապարակում նույնպես ուժի մեջ է»,- նշված է նախաձեռնության կայքում:

Հիշեցնենք, որ այսօր աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԵՊՀ-ի մոտ դասադուլավորների և դասադուլին դեմ երիտասարդների միջև:

Մեկնաբանել