Գլխավոր Լրահոս

Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյան

Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյան

Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով՝ բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեության դադարեցման մասին որոշումը։

«Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- փետրվարի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Պապիկյանը։ 

Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվել է բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը: 

Հոգևոր ծառայությունը համակարգվելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության կողմից և իրականացվում է զորամասի հրամանատարի ենթակայությամբ։

Պապիկյանի խոսքով՝ ըստ հրամանի՝ ՊՆ-ն կարող է պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը։ Լրագրողի դիտարկմանը, որ առանց Կաթողիկոսի համաձայնության հնարավոր էր արդյոք նման հրաման տալ, Պապիկյանը պատասխանեց․

«Հայաստանում բոլոր ինստիտուտներն աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է։ Ես չեմ կարծում, որ այդպես է, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողություններն իրավաչափ են»,- ասել է Պապիկյանը։

***

Ըստ Պապիկյանի հրամանի՝ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ Պաշտպանության նախարարի 2000 թվականի «ՀՀ Զինված ուժերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N 728 հրամանը։

«Ապահովել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձանց՝ օրենքով շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը՝ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակելով ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ՝ համաձայնեցված ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ»,- նշված է հրամանի մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում