Ռաֆայել Բենիտես. Մրցաշրջանի ավարտից հետո ես կլքեմ Չելսին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Միդլսբրոյի» նկատմամբ տարած հաղթանակից (2։0) հետո խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին։

««Չելսիում» ինձ ժամանակավոր ղեկավարի կարգավիճակ են տվել, ինչը շատ մեծ սխալ է։ Ես այս թիմի մարզիչն եմ։ Երկրպագուները մեզ չեն օգնում։ Մրցաշրջանի ավարտից հետո ես կհեռանամ «Չելսիից»։ Նրանք կարող են այլևս չանհանգստանալ այս հարցի շուրջ։

Ես հիասթափված եմ իմ և թիմի հանդեպ նրանց վերաբերմունքից։ Նրանք պետք է աջակցեն մեզ, այլ ոչ թե ժամանակ ծախսեն երգեր երգելու վրա։ Այդպես նրանք «Չելսիին» չեն օգնի», – իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Մեկնաբանել