Բարաք Օբաման Pussy Riot-ին թողել է առանց մրցանակի

Pussy Riot ռուսաստանյան փանք խումբը, որը հավակնում էր New Musical Express (NME) բրիտանական հանդեսի երաժշտական մրցանակին երկու՝ «Տարվա երաժշտական պահ» և «Տարվա հերոս» անվանակարգերում, մնացել է առանց մրցանակի՝ տեղը զիջելով Օլիմպիադա 2012-ին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Rolling Stones խումբը հաղթել է «Լավագույն կենդանի կատարում» և «Լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգերում, իսկ տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել The Maccabees խմբի Given To The Wild-ը: The Killers-ը ճանաչվել է լավագույն միջազգային խումբ:

«Տարվա հերոս» է դարձել 2012-ին վերընտրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հետևում թողնելով փանք խմբի աղջիկներին, Դևիդ Բոուիին, «Տուր դե Ֆրանսի» հաղթող Բրեդլի Ուիգինսին, R&B երգիչ Ֆրենք Օուշենին և ռոք երգիչ Դեյվ Գրոլին:

Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի տաճարում Pussy Riot-ի ելույթը «Տարվա երաժշտական պահ» անվանակարգում զիջել է Լոնդոնի Օլիմպիադային: Այս կատեգորիայում ներկայացված էր նաև Rolling Stones-ի համերգը Լոնդոնի O2 արենայում, Դևիդ Բոուիի վերադարձը ակտիվ ստեղծագագործական գործունեության, Green Day-ի մասնակցությունը Ռեդինգի երաժշտական փառատոնին և The Stone Roses-ի համերգը Մանչեսթերում:

NME մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 27-ին Լոնդոնում:

Մեկնաբանել