Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Վենսը երեկոյան հայտարարություններ կանեն

Փաշինյանն ու Վենսը երեկոյան հայտարարություններ կանեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել են, որ Վենսը կայցելի նաև Ադրբեջան։

Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի նպատակն է առաջ մղել նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը և խթանել «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղին» (TRIPP) նախաձեռնությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին՝ սոցիալական իր էջերում գրել էր․ «Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր, կկնքենք գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ և այլ միջոցներ»։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն էլ հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում կլինեն զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում