Կառավարությունը չընդունեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականը

Կառավարությունն իր այսօրվա նիստում չընդունեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը:

Փետրվարի 25-ին Ռուբեն Խլղաթյանը պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացրել էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանին, որի միջոցով դիմումի հիման վրա ընդունված արձանագրությունը ներկայացվել էր տարածքային կառավարման նախարարություն:

Կառավարությունը նկատի ունեցավ այն հանգամանքը, որ Արմավիրի քաղաքապետն իր պաշտոնում ընտրվել է 2011թ. մարտի 20-ին և դեռ ունի ստանձնած պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի:

Մեկնաբանել