Գլխավոր Լրահոս

Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը, Բաքվում էլ կքննարկենք․ Վենս

Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը, Բաքվում էլ կքննարկենք․ Վենս

«Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը»։ Փետրվարի 11-ին Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվում է հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկել Բաքվում, Վենսն արձագանքել է․ «Այդ հարցն անկասկած բարձրացվելու է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Ես երեկ լսեցի, թե ինչպես էր վարչապետն ասում, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ: Այնպես որ, մենք անշուշտ բարձրացնելու ենք մի շարք թեմաներ, բայց կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»:

Փետրվարի 9-10-ն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստանում էր։ Այստեղից նա մեկնեց Ադրբեջան, որտեղ կմնա մինչև փետրվարի 11-ը։

***

Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:


Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում