Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ. Սուրիկ Խաչատրյան

Լուսանկարը՝ Արմենպրեսի:

«Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ ինձ դասեց Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, ում հրաժարականը որ պահանջում է, ինձ էլ էդ շարքում պահանջեց»,- Ազատություն ռադիոկայանի տեսաեթերում ասել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Խաչատրյանը:

«Բայց նաև ուզում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհանրապես իր խոսքերի մեջ մի քիչ համեստ լինի: Երբ որ մի տեղ ընտրություններում քվեարկվել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ապա այդ տարածքում ընտրութոյւնները կեղծված չեն, երբ որ իր օգտին չեն քվեարկել, մտածում է, որ ընտրությունները կեղծված են»,- ասել է մարզպետը:

Իսկ թե ինչու է Ագարակում Սերժ Սարգսյանը ստացել 85 տոկոս ձայն, մարզպետը պարզաբանել է. «Ագարակի ցուցանիշը ինձ համար դուրեկան չի, Ագարակում պետք է լիներ 100 տոկոս։ Պատճառն ասեմ. 2008թ. ճգնաժամը բոլորս հիշում ենք, չենք մոռացել, որը նաև շարունակվում է, իսկ Ագարակը ունի միակ աշխատատեղը՝ Ագարակի կոմբինատը: Եվ Ագարակի կոմբինատը, որ այսօր գործում է, և այդ ամբողջ բնակչությունն ընդգրկված է Ագարակի կոմբինատում, և ամեն ընտանիքի եկամուտի աղբյուրը դա է, դա ուղղակիրոեն Սերժ Սարգսյան մարդու կատարած քայլերն են, որ չգիտես թե որտեղից, թե ինչպես կարողացավ ֆինանասավորել, որ Ագարակի կոմբինատը չկանգնի և աշխատի: Ագարակցին մինչև այսօր չէր կարող գնալ նախագահականի դռանը կանգներ, ասեր՝ պարոն նախագահ, ես շնորհակալ եմ: Այ էս ընտրություններում ագարակցին իր վերաբերմունքը ցույց տվեց»:

Մեկնաբանել