Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում, որևէ մեկը մեզ չի կարող ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին։ 

«Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը մեզ չի կարող, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն էլ արել, բայց որևէ մեկը մեզ չի կարող ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում՝ գիտեք՝ մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որը մենք ունենք»,- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ անձնական հարաբերությունների մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ այս կոնտեքստում: Փաշինյանը վստահեցրել է, որ ինքը շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայել Միշուստինի հետ: 

«Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին և դրանից հետո ռուսաստանցի գործընկերների շրջանում առաջացած հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է բաց խոսակցության։ Ըստ վարչապետի՝ Վաշինգտոնում ստորագրվել է մի բովանդակություն, որը նախկինում առաջարկվել էր հենց Ռուսաստանի Դաշնությանը։

«Մենք հինգ բառ ենք ուզել ընդամենը. այդ բառերն են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում