«Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակի հաջորդ գրքում սեքսն ավելի քիչ կլինի

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային վեպի հեղինակն ասել է, որ իր հաջորդ գրքում կլինի ավելի քիչ սեքս, և այն կհրատարակվի կեղծանվան տակ: Այս մասին Է. Լ. Ջեյմսն ասել է The New Yourk Post թերթի հետ զրույցում «Օսկարից» հետո կայացած երեկույթի ժամանակ:

Ավելի վաղ գրողը բացահայտել էր ապագա ստեղծագործության որոշ մանրամասներ՝ խոստանալով պատմել նոր սիրո պատմություն՝ նոր հերոսներով:

«Մոխրագույնի 50 երանգները» վեպը, որը պարունակում է սադոմազոխիստական անկեղծ դրվագներ, լույս է տեսել 2011-ին:  Գիրքը վաճառվել է 40 մլն տպաքանակով, որից հետո Ջեյմսը գրել է ևս երկուսը՝ «50 երանգով ավելի մուգ» և «50 երանգով ավելի բաց»:

2012թ. վերջին  «Ամենավատ սեքսուալ դրվագի համար» մրցանակի ժյուրին վեպը ճանաչել է բացահայտ պոռնոգրաֆիա և չի ներառել մրցանակի կարճ ցուցակում:

Իր հերթին Publishers Weekly ամերիկյան հանդեսը Է. Լ. Ջեյմսին ճանաչել է տարվա մարդ գրատպության բնագավառում էրոտիկայի գաղափարի տարածման համար: