Գլխավոր Լրահոս

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան

«Հայաստանն ու Ադրբեջանը տեղյակ են [հաղորդակցությունների] վերաբերյալ Իրանի մտահոգություններին ու դիրքորոշմանը, և հուսով եմ, որ ցանկացած որոշման դեպքում դրանք հաշվի կառնվեն», - հայտարարել է Իրանի ԱԳ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղայեին՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը Հայաստան ու Ադրբեջան։

Իրանցի պաշտոնյան մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ Իրանի նկատառումները Ադրբեջանին ու Հայաստանին հայտնի են՝ անկախ նրանից թե ով, և երբ է այցելում [այդ երկրներ]։

«Հարավային Կովկասի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք, աջակցելով տարածաշրջանի երկրների միջև հաղորդկացային ուղիների զարգացմանը, մշտապես ընդգծել ենք, որ մեր տեսանկյունից ցանկացած նախաձեռնություն, որը փոքր-ինչ կվնասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կամ աշխարհագրական սահմանները անընդունելի է և այն չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը», - հայտարարել է Էսմայիլ Բաղայեին։
2025-ի օգոստոսի 8-ին ամերիկյան հարկի տակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություններից անմիջապես հետո Իրանը նախագահի ու արտգործնախարարի մակարդակով «միջանցքի» հարցը վերջնականապես փակված համարեց՝ հայտարարելով Թեհրանի մտահոգությունները նկատի առնելու մասին։ Սակայն, հետագա գործընթացներում Իրանը շարունակել է մտահոգություն հայտնել TRIPP-ի վերաբերյալ, իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այն «Զանգեզուրի միջանցքի» հետ համեմատել։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով տարածաշրջան այցի ընթացքում փետրվարի 9-10-ը եղել է Երևանում, իսկ 10-11-ին՝ Բաքվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում