Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցություն կհաստատվի

Հայաստանի և Իրաքի միջև օդային հաղորդակցություն կհաստատվի: Կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նշվում է, որ համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ձևավորման և կարգավորման համար և կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանը:

Երկու պետությունների համապատասխան մարմինների կողմից վավերացումից հետո 30 օրվա ընթացքում համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

Մեկնաբանել