Գլխավոր Լրահոս

Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ-ի շտաբի պետ

Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ-ի շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հատկապես մտահոգիչ է Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով», - նշել է նա։

Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ընդգծել է, որ Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Սերդյուկովի խոսքով՝ սա ստեղծում է ահաբեկչության հարակից տարածքներ արտահանման իրական սպառնալիք։

«Դիվերսիոն արմատական ​​գաղափարախոսության տարածումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շարունակում են մնալ լուրջ մարտահրավերներ», - հավելել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում