Կական երազում է ԱՄՆ-ում խաղալու մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայիեղբայրը՝ Դիգաոն խոստովանել է, որ 2007 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը դեմ չէր լինի իր կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

«Կական երազում է Միացյալ Նահանգներում խաղալու մասին: Հուսով եմ՝ շուտով նրա երազանքը կիրականանա: Նա շատ հետաքրքրված է նահանգների ֆուտբոլով: Ինքս էլ այստեղ եմ խաղում և հաճախ եմ եղբորս պատմում այս երկրի լավ կողմերի մասին»,- Դիգաոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մեկնաբանել