Ադրբեջանում հարաբերական դադարից հետո ներքաղաքական նոր զարգացումներ են ընթանում, որոնցից անմասն չէ ընդդիմությունը։
Փետրվարի 12-ին ադրբեջանական իրավապահները հայտնել են հանցավոր խումբ բացահայտելու մասին, որը կասկածվում է իշխանությունը բռնի զավթելու, Սահմանադրական կարգը տապալելու և այդ ամենը օտար ուժերի հետ համակարգելու մեջ։
Գլխավոր դերերում կրկին Ադրբեջանի երկարամյա գորշ կարդինալ Ռամիզ Մեհդևին է, որը դեռ անցյալ տարվա վերջերին մեղադրվեց պետական դավաճանության մեջ, և այժմ տնային կալանքի տակ է։ Այժմ նրա մասնակցությամբ ձայնագրություններ են հրապարակվում, իբր նա օտարերկրյա հատուկ ծառայության միջոցով համակարգել է ներքին ցանցը։ Չնայած պաշտոնական հաղոդրագրություններում չի նշվում երկրի անունը, սակայն բոլոր ձայնագրությունները ռուսերեն են և հասկանալի է, թե խոսքը որ երկրի մասին է։
Ըստ իշխանության՝ Մեհդիևին էր կցված նաև Ադրբեջանի գլխավոր ընդդիմության Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալիր Քերմլին ու նրա կուսակիցները։ Նրանց մեղադրում են 2013-ից ի վեր երկրում հեղափոխության անելու մեջ, որի դիմաց Քերիմլին Ադրբեջանը դարձնելու էր ՀԱՊԿ-ի անդամ։ Քերիմլին մեղադրվում է նաև 2020-ի հուլիսյան մարտերից անմիջապես Ադրբեջանում տեղի ունեցած խժդժությունների մեջ։

Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը մտահոգում է Իրանին

Կարեն Ասլանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

«Հրաշագործ» բաղադրատոմսերից մինչև թանկ հավելումներ. ԱԲ-ով կեղծ գովազդներ Ֆեյսբուքում

«Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի TRIPP-ի համաձայնագրին․ Գրիգորյան

Կարսից՝ Ստամբուլ․ ինչ են ակնկալում թուրք գործարարները Հայաստանի հետ սահմանի բացումից

Կաշառքի գործով ԵՊՀ ամբիոնների վարիչներ են ձերբակալվել
Civilnet