Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստ է զիջումների, եթե ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները․ Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանը պատրաստ է զիջումների, եթե ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները․ Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանը պատրաստ է զիջումների գնալ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացումը․ այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարարը՝ BBC-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Իրանն է խանգարում այս երկարատև բանակցային գործընթացի առաջընթացին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիր, բայց Իրանի հետ «շատ դժվար է» նման բան անել:

Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ասաց, որ գնդակը «Ամերիկայի դաշտում է».

«Եթե նրանք անկեղծ են, համոզված եմ, որ կլինենք համաձայնագրի ճանապարհին»,- ասել է նա:

Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե չհասնեն համաձայնագրի՝ սահմանափակելու Իրանի միջուկային ծրագիրը, ընդ որում, ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի սկզբին անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանում։ Թախթ-Ռավանչին հաստատեց, որ երկրորդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-ին:

Փոխնախարարը հղում է արել Թեհրանի առաջարկին՝ նվազեցնել իր 60%-ով հարստացված ուրանը՝ որպես իր զիջելու պատրաստակամության ապացույց:

Թախթ-Ռավանչին նաև հարց է բարձրացրել ԱՄՆ-ի ռազմական ուժերի կուտակման մասին տարածաշրջանում՝ զգուշացնելով, որ հերթական պատերազմը կլինի «տրավմատիկ, վատ բոլորի համար... բոլորը կտուժեն, հատկապես նրանք, որոնքսկսել են այս ագրեսիան»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում