Գլխավոր Լրահոս

Կեղծ լուրերի դեմ պայքարը` Meta-ում. ինչպես է աշխատում #CivilNetCheck-ը

Սոցիալական մեդիայում կեղծ լուրերը տարածվում են վայրկյանների ընթացքում։
Մենք փորձում ենք նվազեցնել դրանց ազդեցությունը: Ինչպես… 

2024-ի հուլիսից #CivilNet-ի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը համագործակցում է Meta-ի հետ: Մենք ստուգում ենք Facebook-ում, Instagram-ում հրապարակված բովանդակությունը՝ գրառումներ, տեսանյութեր, լուսանկարներ և գովազդներ:

Ինչ ստուգել՝ որոշում ենք մենք։ Առաջնահերթ են այն պնդումները, որոնք լայն տարածում ունեն և կարող են լուրջ ազդեցություն ունենալ՝ ընտրություններ, ճգնաժամեր, առողջապահություն և այլն:

Երբ գտնում ենք սխալ կամ մոլորեցնող պնդում, պատրաստում ենք հոդված՝ աղբյուրներով և ապացույցներով, ապա Meta-ի համակարգում նշում գնահատականը՝ «Սխալ», «Մասամբ սխալ»,  «Համատեքստից կտրված» և այլն:

Գրառման վրա հայտնվում է պիտակ, իսկ Meta-ն նվազեցնում է դրա տարածումը։ Մենք գրառում չենք ջնջում և հաշիվներ չենք արգելափակում:

Կարևոր է՝ ըստ ՄԵՏԱ-ի կանոնների՝ մենք չենք կարող պիտակ կիրառել գործող պաշտոնյաների և քաղաքական գործիչների խոսքի վրա:

Իսկ մնացած բոլոր դեպքերում Meta-ն մեզ պատվիրակել է օգնել, որպեսզի իր հարթակներում հայ օգտատերերը լինեն ավելի պաշտպանված կեղծ լուրերից։

Եվ հիշեք՝ յուրաքանչյուրը պատասխանատու է իր էջում տարածած տեղեկատվության համար։ Ուրիշի խոսքի, գրառման մեջբերումը կամ տարածումը չի ազատում պատասխանատվությունից։ 

Եթե գրառումը պիտակ է ստացել, կարող եք այն ուղղել, մենք կվերանայենք գնահատականը:  Մի՛ ջնջեք գրառումը։

Մեր նպատակը մեկն է՝ ապահովել, որ հանրային քննարկումները հիմնված լինեն ճիշտ և ստուգված փաստերի վրա։

Հետևեք #CivilNetCheck-ին՝ կեղծ լուրերից պաշտպանվելու համար։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում