Սիվիլիթասի տնօրենը կրկին հրավիրվել է հարցաքննության

Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: